Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայաստանում նոր աղանդներ են հայտնվել

Հայաստանում նոր աղանդներ են հայտնվել
12.12.2013 | 14:44

Հայաստանում չգրանցված հինգ նոր աղանդ է հայտնվել` «Աստծո մանուկներ», «Գավիթ», «Լոգոս», «Արարատ եկեղեցի», «Ռեյկի»: «Ռեյկի» աղանդը իբրև թե մարդկանց կենսական էներգիա տալու համար է ստեղծված, բայց իրականում քայքայիչ գործունեություն է ծավալում: Աղանդավորական այդ կառույցը գործում է նաև Մոսկվայում, և ըստ հարցումների, այդ աղանդին հարող մարդիկ տառապում են հոգեկան խանգարումներով: «Աստծո մանուկներ» աղանդը դասվում է խարիզմատիկ եկեղեցիների շարքին և գործունեություն է ծավալում Կոտայքի մարզում: «Լոգոս» և «Արարատ եկեղեցի» աղանդները գործում են Երևանում: Այս տեղեկություններն այսօր լրագրողներին հաղորդեցին Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ և լիգայի համակարգող ԳՈՌ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ:

Գ. Նալբանդյանի փոխանցմամբ, լիգայի անդամները 8357 մարդու շրջանում սոցհարցում են անցկացրել ` պարզելու համար, թե հանրապետությունում բնակչության քանի տոկոսն է հարում առաքելական եկեղեցուն, քանի տոկոսը` աղանդավորական կառույցներին: Արդյունքում 4311-ը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, 2041-ը հարում են «Կյանքի խոսք» աղանդին, 163-ը` կաթոլիկ և ուղղափառ եկեղեցուն, 759-ը` «Եհովայի վկաներին», 320-ը` «Կենդանի հավատք» աղանդին, 277-ը` «Ռեմա» աղանդին:
Երիտասարդական լիգայի ներկայացուցիչների համոզմամբ` աղանդավորական կառույցների ֆինանսավորումը Թուրքիայից է:
Բանախոսները տեղեկացրին, որ հունվարից գործելու է լիգայի վերականգնողական կենտրոնը, որը համապատասխան օգնություն կցուցաբերի աղանդների քայքայիչ գործունեությունից տուժածներին: «Մեր կենտրոնի հոգեբանները կվերապատրաստվեն Եվրոպայում և կկարողանան պրոֆեսիոնալ օգնություն տրամադրել տուժածներին»,- ասաց Ս. Հովհաննիսյանը` նշելով, որ կենտրոնը ֆինանսավորվելու է արտասահմանում ապրող հայ բարերարների կողմից:
Վերջինս հավելեց, որ իրենց լիգայի կազմում ընդգրկված կլինեն նաև իրավաբաններ, հետաքննող լրագրողներ: Բանախոսների խոսքով, տիկնիկային թատրոնում արդեն մեկ տարի է` բեմադրվում է միասեռականություն քարոզող ներկայացում «Կանանց ռեսուրսների» կենտրոնի օգնությամբ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ