Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Անցորդներն, ուզեն թե չուզեն, մասնակից են դառնալու տոնական անցուդարձին

Անցորդներն, ուզեն թե չուզեն, մասնակից են դառնալու տոնական անցուդարձին
06.07.2013 | 15:03

Երևանի քաղաքապետարանը, «ՆՈՅ» բնական աղբյուրի ջրի հետ համատեղ, Վարդավառի տոնի առիթով Հուլիսի 7-ին, ժամը 12:00-ից սկսած Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպում է տոնախմբություն:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշում, որ Տոնախմբության ընթացքում տեղի կունենա Իվետա Մուկուչյանի նոր, ամառային երգի շնորհանդեսը, կլինեն նաև այլ, այդ թվում նաև պարային կատարումներ:
Ի դեպ, օրվա խորհրդին համահունչ, օրն առավել հիշարժան դարձնելու նպատակով` ներկաներին նաև դույլեր կտրամադրվեն:

Մեր քաղաքի ամեն անկյունն, այսպես թե այնպես, նշանավորվելու է ջրով լի դույլերով: Անցորդներն, ուզեն թե չուզեն, մասնակից են դառնալու տոնական անցուդարձին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2594

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ