Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Ձեր էժանագին քաղտեխնոլոգիաները ձեզ պահեք

Ձեր էժանագին քաղտեխնոլոգիաները ձեզ պահեք
20.03.2013 | 16:29

Ազնիվ չեն և խաբեբա են այն քաղաքական ուժերը, որոնք իրենց գլխից մեծ-մեծ բաներ են խոստանում ժողովրդին՝ հեսա հաղթելու ենք, հեսա ռեժիմը տապալելու ենք, հեսա իշխանափոխություն ենք անելու, երկիրը մաքրելու ենք: Հաշվեք, թե նման չիրականացած խոստումները որքան թանկ են նստում հայ մարդկանց վրա, որոնք ձեզ հավատում են: Հաշվեք, թե քանիսն են այդ տված-չիրականացրած խոստումներից հետո արտագաղթում, հայտնվում անելանելի վիճակում: Այնպես որ, ձեր էժանագին քաղտեխնոլոգիաները ձեզ պահեք: Թե չէ՝ սոցիոլոգ Ադիբեկյանն էլ է ամեն անգամ թվեր կրակում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ