ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. Աշխարհի վերջը (գեշ երազ)

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. Աշխարհի վերջը (գեշ երազ)
10.12.2012 | 00:04

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը, Աստված, Գաբրիել հրեշտակապետի ու մի խումբ քաղաքական գործիչների հետ երազ եկավ:

Ուրախությանս չափ չկար:
-Աստված ջան,-ասի,- ուրեմն էս ամեն ինչը ճիշտ է՞: Ուրեմն, վերջապես, աշխարհի վերջն է՞:
-Շատ ե՞ս ուզում, որ լինի,-տարօրինակ ժպտաց Տերը:
-Դե՜, ոնց ասեմ…,-կմկմացի,- մի կողմից՝ ափսոս է, դեռ մի քանի հազար ծառ մնացել է, չհասցրինք կտրել, Խոսրովի արգելոցում դեռ բանջար-մանջար է բուսնում, չհասցրինք ամայացնել, մի երկու բակ ու փողոց դեռ սեփականաշնորհված չեն…Մարդ ենք էլի, էն էլ՝ հայ, գործներս կիսատ չմնար: Բայց, մյուս կողմից էլ, ախր, փրկություն է: Սա ինչ կյանք է, որ ափսոսանք: էսքան պարտքերի ու տոկոսի տակից ո՞նց ենք դուրս գալու:
-Էդ երկրային մտածողությունդ թող,-խոժոռվեց Տերը,-հաստատ որոշված է՝ աշխարհի վերջ չի լինելու…
-Ո՞նց թե՝ չի լինելու: Ամբողջ մի տարի սպասել ենք էս օրվան ու՝ չի լինելու՞: Բա որ չի լինելու, էս մեր օլիգարխ քաղաքական գործիչների հետ ինչու ես ժամանել:
-Հատուկ եկել ենք, որ ազդարարենք նոր աշխարհի սկիզբը:
-Ո՞նց, դեռ սկզբում ե՞նք:
-Բա ի՞նչ եք, այ տղա, չես տեսնու՞մ, որ ընտրությունների ենք պատրաստվում:
-Այ ցավդ տանեմ,-աղաչեցի,-բեր սրանց խելքին մի ընկնի, կործանի՝ պրծնենք: Դժոխքում մի անկյուն տուր, կուչ գանք, տանջվենք…
-Հալա սրա խելքին տես,- Գաբրիելին դիմեց Տերը,- Դժո՜խք, չէ մի չէ՝ պոզեր: Առաջին հայը չես, որ կաշին փրկելու համար աղաչում է, թե՝ հոգիս առ, թեկուզ դժոխք ընկնեմ:
-Տառապանքս փորձ ունի,-հոգոցով հաստատեց Գաբրիելը:
-Այ մարդ…ներողություն, այ պարոն հրեշտակ ջան, ուրեմն քո փորձը բերել՝ համեմատում ես մեր կյանքի հե՞տ: Էդպես եք վարվում, էլի, որ Տիրոջը սխալ ինֆորմացիա եք տալի, նա էլ, հրես, խոսքից հետ է կանգնում…
-Դու էդ բանը չպիտի ասեիր,-նեղացավ Տերը,-թե էդպես շարունակես՝ վա’յ քո մեղքը, կպատժեմ ու հուր- հավիտյան հոգիդ չեմ առնի: Բա ես խոսքից հետ կանգնող Աստված ե՞մ: Ժամանկը կգա, կկործանվեք: Խոստանում եմ՝ Հայաստանից կսկսեմ: Բայց դեռ դրա ժամանկը չի: Առջևում ընտրություններ են: Էս ընտրություններն էլ անցնեն, կերևա , թե ինչ ենք անում…Պայմանավորվեցի՞նք: Քեզ հետ եմ՝ պայմանավորվեցի՞նք:
-Դե՜, որ ասում ես…
-Ապրես,-խրախուսեց ինձ Տերն ու շրջվեց դեպի Գաբրիելը:- Գաբո, սրան մի 10 հազար դրամ տուր:

Դիտվել է՝ 7561

Մեկնաբանություններ