Աստծո կանչը
Օգոստոսի 10
Հիսուս, առաջնորդիր մեր ընթացքը, որ
չլինի թե մոլորվենք ճամփին:
Իմ որդիներ, չմոլորվելու համար միայն մի պայման կա` մշտապես մոտ լինել Ինձ: Որպեսզի ոչ մի բան, ոչ մի շահ, ոչ մի փորձություն կամ մի որևէ խոչընդոտ չկանգնի մեր երկուսի միջև:
Եթե վստահ լինեք, որ կկարողանաք կանգնել Իմ կողքին, եթե իմանաք, որ Ես եմ ճշմարիտ ճանապարհը, այդժամ ոչինչ չի կարող շեղել ձեզ ուղիղ ճանապարհից, և չի լինի մոլորվելու որևէ պատճառ:
Ես ձեզ խաղաղություն խոստացա և ո’չ հանգստություն, սրտի հանգիստ ու սփոփանք, բայց ո’չ հաճույք: Ես ասել եմ. «Աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք. բայց քաջալերվեք, Ես հաղթեցի աշխարհին»:
ՈՒրեմն սովորեք Ինձնից հաղթող զորությունը մեկի, ում ապտակեցին, անարգեցին ու ծաղրեցին, ով սխալ հասկացվեց, լքվեց ամենքից ու խաչին գամվեց, այսուհանդերձ` կարող եք տեսնել մեկին, ում գործը չէր ձախողվել բոլորովին, ով կարող էր Իր խաչի վրայից աղաղակել հաղթական.
«Ամեն ինչ կատարված է»:
Ոչ թե ցավը, ծաղրանքը կամ տառապանքն էր էականը, այլ` Իմ գործը:
Թող այս միտքը սրտապնդի ձեզ: Ձախողանքի, խառնակության, լրբության ու տառապանքի պատուհասող ժամին, երբ ձեր հոգին անպարտ մնա, երկնային բարեկամներն ու հրեշտակները թող ձայնեն խմբովին.
«Արդեն Ամեն ինչ կատարված է»: