ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Եթե Նիկոլը մազոխիստ է, խնդիր չկա, իր այսպիսի ամեն մի ասուլիսից հետո չենք ծուլանա և կպարգևենք իրեն բաղձալի հաճույքը

Եթե Նիկոլը մազոխիստ է, խնդիր չկա, իր այսպիսի ամեն մի ասուլիսից հետո չենք ծուլանա և կպարգևենք իրեն բաղձալի հաճույքը
04.09.2024 | 11:21

Նիկոլ հայադավի՝ օգոստոսի 31- ին հրավիրված մամուլի ասուլիսը հենց այն դեպքերից է, որի մասին նշված է վերնագրում: Հանրային գիտակցության մեջ մոլորություն ու պղտոր երակներ սերմանելու, հասարակական կարծիքի վրա չարամտորեն ազդելու նրա փորձերը, կարծում ենք, ոչ թե պետք է անուշադրության մատնել, արհամարհել կամ, ինչպես ժողովուրդն է ասում, շան տեղ դնել, այլ հրապարակայնորեն ձաղկել:


Ըստ հայոց գերագույն գլխավոր սրիկայի, հայերիս հայրենիքի՝ Թուրքիայի և Ադրբեջանի տիրապետության ներքո գտնվող հատվածները մեր հայրենիքի մասը չեն
Այո, Անին, Վանը, Ղարսը, Մուշը, Սարիղամիշը, Ալաշկերտը, Տիգրանակերտը, Արաբկիրը, Բյուրակնը, Մասիսը, Արցախը և մեր հայրենիքից մնացյալ ամենը, որն այսօր հայերիս թշնամիների՝ Նիկոլի ցեղակիցների տիրապետության ներքո են, ըստ Նիկոլ հայադավի, հայրենիք չեն: Ասուլիսի հենց սկզբում Նիկոլն Ալիևի, Էրդողանի և հենց իր ցանկությանը և պատկերացմանը համապատասխան, փորձեց հայերիս հայրենիքը և հայրենիքի ընկալումը սահմանափակել ներկայիս պետության՝ իր ղեկավարած բռնապետության ու ճիվաղապետության խիստ սահմանափակ տարածքով:
Այսպիսով՝ Թուրքիայի բռնազավթած Արևմտյան Հայաստանը և Արևելյան Հայաստանի մի մասը, Լենինի, որը ռուս չէր, այլ հայտնի ցեղի սերունդ, և Լենինի նման բոլշևիկյան այլ ճիվաղների կողմից 1921 թվականի մարտի 16- ի Մոսկվայի ռուս- թուրքական ապօրինի պայմանագրով Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը (փաստացի տիրապետությանը) հանձնված Նախիջևանը, հետագայում Ադրբեջանի տիրապետությանն անցած Արծվաշենը, ինչպես նաև իր իսկ կողմից Ադրբեջանին նվիրված կամ վաճառված Արցախը և ներկայիս Հայաստանի տարածքների մի մասը, ըստ հայոց գերագույն գլխավոր սրիկա Նիկոլի, ՀԱՅՐԵՆԻՔ ՉԵՆ:
Ահա թե ինչ ասաց Նիկոլ հայադավը. «Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում պետության և պետականության ընկալման խորը փոփոխություններ են տեղի ունենում: Այդ փոփոխությունները հիմնված են «հայրենիքը պետությունն է» և «իրական Հայաստան» հայեցակարգերի վրա, որոնք հանրության շրջանում գնալով ավելի ու ավելի լայն ընկալում են ստանում»:

Նիկոլ, Հայաստանը գործիք չէ, գործիքը դու ես, այն էլ՝ Ալիևի, Էրդողանի և Արևմուտքի բազմակի օգտագործման գործիքը
«Հայրենիքը պետությունն է»- ի մասով արդեն բացատրեցինք, թե դա ինչ է նշանակում: Ինչ վերաբերում է «իրական Հայաստան»- ին, ապա իրական Հայաստանը, ըստ Նիկոլի այն է, ինչն այսօր գտնվում է իր և իր իշխանության կողմից ղեկավարվող պետության տիրապետության ներքո, ավելի ճիշտ կլինի ասել՝ դեռ գտնվում է…
Նիկոլի նշած հակահայ ու դավաճանական հայեցակարգերն ընկալում կարող են ունենալ կամ ավելի լայն ընկալում ստանալ միայն փոքրամասնություն կազմող իր ՔՊ- ական ոհմակի, սորոսականների, մեր բոլոր մյուս ներքին թշնամիների և, նրանցից համեմատաբար մեծաթիվ նիկոլազոմբիների, բայց ոչ երբեք հայերի, հասարակության՝ իր հայրենիքը գնահատող, սիրող, չուրացող, մանկուրտ չհանդիսացող և իր հայրենիքին չդավաճանող հատվածի շրջանում:
Միաժամանակ նկատի ունենալով, որ Նիկոլից և իր ոհմակից խաբված մոլորյալների աչքերը գնալով բացվում են, կարող ենք ասել, որ հայոց գերագույն գլխավոր ստախոսը, իր «փեշակին» հավատարիմ, հերթական անգամ ստեց՝ իր և իր ոհմակի, ինչպես նաև մեր արտաքին թշնամիների համար ցանկալին՝ հանրության շրջանում վերոնշյալ հայեցակարգերի գնալով ավելի ու ավելի լայն ընկալում ստանալը, փորձելով ներկայացնել իրականություն:
«Ըստ այդ հայեցակարգերի,- շարունակելով իր խոսքը, ասաց Նիկոլ հայադավը,- Հայաստանի Հանրապետությունը ոչ թե որևէ ավելի մեծ երկիր ստանալու, այլ բացառապես սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է՝ այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժան մաս են անվտանգությունը, ազատությունը, արդարությունը»:
Ինչպե՞ս չասել՝ այ սրիկա, նախ, Հայաստանի Հանրապետություն (հանրության պետություն) գոյություն չունի, հանրության պետության փոխարեն, ոհմակիդ պետությունն է, կարելի է ասել նաև՝ ոստիկանական բռնապետություն:
Երկրորդ. եթե «Հայաստանի Հանրապետություն» ասելով, Հայաստանը նկատի ունես, Հայաստանը գործիք չէ, գործիքը դու ես, այն էլ՝ Ալիևի, Էրդողանի և Արևմուտքի բազմակի օգտագործման գործիքը (ապացույցների պակաս չկա, գերառատություն է):
Երրորդ. ի՞նչ է նշանակում, թե «Հայաստանի Հանրապետությունը ոչ թե որևէ ավելի մեծ երկիր ստանալու, այլ բացառապես սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է»: Այդ ումի՞ց, ո՞ր պետությունից ենք ուզում որևէ ավելի մեծ երկիր ստանալ կամ նրա երկրի մի մասի հաշվին որևէ ավելի մեծ երկիր ունենալ, որը քո համար «որևէ» է, Արցախ կամ ավելի մեծ Հայաստան չէ:

Ընդդեմ Հայոց պահանջատիրության
Նիկոլն իր վերոնշյալ դավաճանական, հակահայ գաղափարն առաջ մղելով, ըստ էության, ասաց, որ Հայաստանը, որպես պետություն, ինչպես նաև հանրության այն շրջանակը, որն ընկալում է նշած հայեցակարգերը, հավանություն է տալիս դրանց, դեմ են պահանջատիրությանը:
Դեմ են՝ թե՛ Թուրքիայի կողմից բռնազավթված մեր հայրենիքի հիմնական մասը պահանջելուն և այդ ուղղությամբ գործելուն, թե՛ Ադրբեջանից Արցախը պահանջելուն և Արցախի վերադարձի ուղղությամբ գործելուն:
Դեմ են նաև իր և իր ոհմակի կողմից Սյունիքում (Մեծ Իշխանասար, Սև լիճ, հարակից տարածքներ և այլն) ու Տավուշում Ադրբեջանին դավաճանաբար հանձնված, Ադրբեջանի կողմից Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում բռնազավթված Հայաստանի երբեմնի ինքնիշխան տարածքները, ինչպես նաև Արծվաշենը Ադրբեջանից պահանջելուն և այդ ուղղությամբ գործելուն, այսինքն՝ վերոնշյալ բոլոր դեպքերում այժմ դեռ դիվանագիտական, իրավական, քաղաքական ճանապարհներով գործելուն և, միաժամանակ, զարգացնելով տնտեսությունը, գիտությունը և հզորացնելով բանակը…:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 19229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ