Ո՛չ ոք, բացառությամբ Սպիտակ Տան և Կրեմլի բարձրաստիճան մի քանի պաշտոնյայից, չգիտի ռուս-ուկրաինական պատերազմի բուն նպատակը:
Մնում են կարծիքները, որոնք առաջանում են փաստերի համադրությունից:
Կարծում եմ, որ ԱՄՆ-ը ԵՄ-ի «հերն անիծեց», ճզմած լիմոնի նման քամեց նրա տնտեսությունը, մանավանդ Գերմանիայի:
Ծանր հարված հասցրեց Չինաստանին եվրոպական տիրույթում և հիմա հեռանում է:
Հեռանալուց առաջ, փաստորեն, ստեղծելով օբյեկտիվ պայմաններ, որպեսզի Ռուսաստանն էլ Աֆրիկայում առավելություն ձեռք բերի Չինաստանի նկատմամբ:
Հեռանում է, դժոխքի վերածվող Եվրոպան թողնելով Մեծ Բրիտանիայի հայեցողությանը:
Պարզ երևում է, որ ԱՄՆ -ը, մինչև սեպտեմբեր դուրս կգա Մեծ Մերձավոր Արևելքից:
Դա կլինի ևս մեկ ծանր հարված Չինաստանին:
Հարված ՝ հասցված անգլո-հնդկական բռունցքով:
Գուցե ժամանակն է, որ Անգլիային անիծելու փոխարեն
ընդհանուր շահ գտնենք անգլիացիների հետ:
Որպեսզի ոտքի կոխան չդառնանք գեհենի վերածվող տարածաշրջանում...
Ինչը, ի դեպ անխուսափելի է, երբ ուժերի բալանս է փոխվում:
Ինձ իրավունք եմ վերապահում, պատմական որոշ փաստեր համադրելով, հանգել այն եզրակացության, որ առաջիկա նախագահական ընտրություններում, ԱՄՆ -ի Դեմոկրատական կուսակցությունը առնվազն երեք ժամկետ կկորցնի նախագահական աթոռը:
Նախագահ Քենեդու սպանությունից հետո, այդ ընտանիքից ով հայտարարել է նախագահական ընտրությանը մասնակցելու մասին, Դեմոկրատական կուսակցությունը պարտվել է:
Ճակատագրական թեկնածու ու կարծես անեծք այդ կուսակցության գլխին:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ