«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Հերոսական առաջնորդին» հարկավոր է կրկին հատկացնել իր սիրելի և ապահով բունկերը. Դավիթ Սարգսյան

«Հերոսական առաջնորդին» հարկավոր է կրկին հատկացնել իր սիրելի և ապահով բունկերը. Դավիթ Սարգսյան
08.06.2022 | 07:24

Հակամարդու էժանագին ու փնթի կեղծիքներից, իրեն միակ և անփոխարինելի ազգափրկիչ երևակայող ազգա-պետականակործան հռետորի ստերից և փողոցային ռազբորկայի մակարդակով մանրախնդիր հաշվեհարդարների փորձերից, սեփական հանցանքները այլոց վերագրելու և անմեղներին մեղավոր կարգելու բարբաջանքներից, նաև մոլագար երկրպագուների ցնդաբանություններից խուսափելու միակ միջոցն ու փրկությունը նրան և հոգեկան շեղումներով տառապող երիտհայերի թափորին շտապ օգնության անձնակազմ կցելը կամ անհապաղ 9-11 հեռախոսահամարին զանգահարելն է, մանավանդ որ, ուժեղացված հատուկջոկատայինների զորքը ստանձնել է նրանց ժողովրդից պաշտպանող պատնեշի դեր: Սրանցից ուրիշ պրծում առայժմ չկա:

Հատկապես, ինքնախաբեությամբ իրեն տղամարդ երևակայող ու անլիարժեքության բարդույթով տառապողն ու նրան շրջապատող ինքնագոհ փողկապավոր «բայրաքթարները» դարձել են անտանելիորեն զզվելի, նողկալի և ատելի: «Հերոսական առաջնորդին» հարկավոր է կրկին հատկացնել իր սիրելի և ապահով բունկերը՝ թող լայվ մտնի սրտի ուզածի չափ ու թիմակիցների հետ վայելի իր դարակազմիկ մտքերը՝ իրենց ամբողջ ճոխությամբ և թշվառությամբ, մինչև գա քաղաքացու ազատարար վրեժի ժամանակը, և ազատվենք այս չարիքից:

Դիտվել է՝ 9285

Մեկնաբանություններ