2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.06.2024 | 00:01

Դատաւո՛ր արդար, յորժամ գաս փառօք Հօր՝ դատել զկենդանիս եւ զմեռեալս, մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի Քում, այլ փրկեա՛ զիս ի յաւիտենական հրոյն եւ լսելի՛ արա ինձ զերանաւէտ կոչումն արդարոց յերկնից արքայութիւնդ. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

Դիտվել է՝ 1874

Մեկնաբանություններ