ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

«Հայկական Հոլիվուդը» կիսով չափ շրջափակված է

«Հայկական Հոլիվուդը» կիսով չափ շրջափակված է
05.06.2024 | 08:35

Խաշթառակ գյուղը կատակով կոչում են «Հայկական Հոլիվուդ». այստեղ են նկարահանվել «Մենք ենք, մեր սարերը«, «Տղամարդիկ» և այլ ֆիլմերից բազմաթիվ տեսարաններ։ Մայիսի 26-ի ջրհեղեղից միջպետական ավտոճանապարհը Խաշթառակ գյուղին կապող կամուրջը վնասվել է, դրանով երթևեկն արգելված է։

Խաշթառակի վարչական ղեկավար Անդրանիկ Վիրաբյանն ասաց, որ Իջևանի համայնքապետարանը մասնագետներ է հրավիրել, որոնք ուսումնասիրել են կամրջի վնասվածության աստիճանը և դրա վերականգնման հնարավորությունները։ Իջևանի համայնքապետարանը Խաշթառակը Իջևան քաղաքին կապող այլըտնտրանքային ճանապահ է բացել։ Այդ աշխատանքների շնորհիվ Խաշթառակից 7 կմ անցնելուց հետո հասնում են Իջևան քաղաքի «Ռեմբազի թաղ»։ Համայնքապետարանն այժմ աշխատանքներ է կատարում այդ ճանապարհը բարեկարգելու, հարթեցնելու համար։ Վիրաբյանի խոսքով՝ խաշթառակցիների մեծամասնությունը գերադասում է ավտոմեքենայով հասնել վնասված կամուրջ, ոտքով անցել այն, կամրջի մյուս կողմում նստել Իջևանից պատվիրած մեքենան։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4887

Մեկնաբանություններ