ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Հիվանդագին օտարամոլություն

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Հիվանդագին օտարամոլություն
01.02.2014 | 12:56

Ուրիշ խնդիր է, որ մեզ մոտ տոները դարձել են ինքնանպատակ, ավելի շատ ձևականությունների, քան օրվա կարևոր ու գեղեցիկ տոների ապրում: «Հելոուին» կոչված օտար մի տոնից չպրծած, որը նվիրված է չար հոգիներին, ուրվականներին, հիմա էլ հատկապես երիտասարդները պատրաստվում են «Վալենտինին»: Այն դեպքում, երբ փետրվարին մենք ունենք Սուրբ Սարգսի օրը: Եկեք գոնե այդ գեղեցիկ օրը օտար տոնի հետ չխառնենք: Օտարամոլությունը այնքան է խորը արմատներ գցել մեր մեջ, որ ճշմարիտ քրիստոնեությունից հեռացել ենք, ու եթե մի օր էլ տոնենք մահմեդականների «ռամազանը», չեմ զարմանա: Մենք՝ հայերս, այնքան լավ տոներ ունենք, որ երիտասարդները կարող են մեծ շուքով և գեղեցիկ դիմակահանդեսներով տոնել: Կուզենայի տոներից Բարեկենդանը հիշել, որ մեր ժողովուրդը, հատկապես երիտասարդությունը, նախկինում մեծ շուքով ու առանձնակի հանդիսավորությամբ են նշել: Իսկ այն երիտասարդները ովքեր նշանակություն են տալիս «Հելոուինին», «Վալենտինին» ու օրվա առիթով մասնակցում են ինչ-որ անհայտ միջոցառումների, եթե հարցնես այդ տոնի խորհուրդը, բնականաբար, բերանները ջուր առած, աչքերը վրադ չռած քեզ կնայեն: Այսինքն, այդ «Հելոուին», «Վալենտին» կոչված տոները կարկատանի նման մի բան են դարձել, որը փաթաթել են մեր ժողովրդի վզին, իսկ շատերն էլ գրկաբաց ընդունել են:

Դիտվել է՝ 4480

Մեկնաբանություններ