ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Սերիալներով ծանրաբեռնված եթեր

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Սերիալներով ծանրաբեռնված եթեր
30.06.2013 | 20:42

Հայլուրով լսեցի, որ մտահոգ երիտասարդությունը հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի հանրային հեռուստաընկերության պատմամշակութային լավագույն հաղորդումների ժամերը դասավորել օրվա այն ժամերին, որ հեռուստադիտողը կարողանա դիտել: Սերիալներով ծանրաբեռնված եթերը թույլ չի տալիս հեռուստադիտողին նայել ավելի լուրջ, ուսուցանող, պատմամշակութային հաղորդումներ, որոնք առանց այն էլ եթերում շատ քիչ են: Ողջունելի նախաձեռնություն է. լավագույն հաղորդումների կողքին կուզենայի առանձնացնել նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանի «Հայից Հայ» հեղինակային հաղորդաշարը, այն եզակի է իր բնույթով. մաքրամաքուր հայերենով, հայի ոգով, հային մեծարող, հային բարձրացնող` արվեստ, մշակույթ, գիտություն, պատմություն լուսաբանող բացառիկ հաղորդաշար: Հաղորդաշարի եթեր հեռարձակման ժամը ի վնաս է հեռուստադիտողին, և լավ կլիներ, որ հեռուստադիտողի ավելի լայն շրջանակներ ապահովող ժամերին հեռարձակվեր, և հատկապես երիտասարդությունը հնարավորություն ունենար ավելի մոտիկից ճանաչել, առնչվել իր արմատներին, պատմությանը, մշակույթին, լեզվին:

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ