Արևմտյան ամենից ավելի թմբկահարվող արժեքը ազատությունն է:
Իսկ ազատությունը իրավունքի պաշտպանությունն է:
Իսկ ու՞մ իրավունքներն են խախտվում:
Թույլի, տկարի, իրեն պաշտպանել չկարեցողի՝ լինի անհատ, որևէ փոքրամասնություն, թե ազգ ու պետություն, կամ` անգամ կենդանի:
Իսկ պաշտպանողը՝ բնական է, ուժեղն է:
Եվ այդ գովերգված ազատության հիմքում դրված է անգլիական դոկտրինը.
«Մենք պաշտպանում ենք անգամ կենդանիների իրավունքները ողջ աշխարհում:
Բայց երբեք նրանց հետ երկխոսության մեջ չենք մտնում, կամ պայմանավորվում:
Մեզ պետք է, պաշտպանում ենք...»:
Իրավունքի պաշտպանության գերակայությունից խոսելիս, ցանկալի է աչքի առաջ ունենալ անգլիական դեմոկրատիայի այս անփոփոխ դոկտրինը...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ
27.09.2024
2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |