38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հոմոնոնսեսները փոխարինեցին նախկին «էլիտաներին»

Հոմոնոնսեսները փոխարինեցին նախկին «էլիտաներին»
24.09.2024 | 12:12

Ժողովրդավարությունը նրա համար է, որ բոլորի շահերից բխող որոշումներ կայացվեն:

Պարզվեց, որ ժողովրդավարությունը Հայաստանում նրա համար է, որ հոմոնոնսեսները փոխարինեն նախկին «էլիտաներին», ու ժողովուրդը էլի մնա անարդարության գերի, իսկ լուծումը մնա երկրից թռնելը:

Պարզվեց, որ էդ նախկինների գլխին ինչ օյին էլ բերես, արդար է, որովհետև ինքն ուղղակի նախկին է, կարելի է իրեն ուղղակի կալանավորել տարիներով, դե, հետո էլ քրեական գործը կարճել: Ու մեր հանրությունը սրա հետ հաշտ է, դե բա, ժողովրդավար իշխանություն ունեն: Համ էլ, նախկինները ինչի էին իրենց «պոռճի» պես պահում, ոչինչ, որ ներկայի «պոռճերը», բաղձալի Աթոռին հասնելու առաջին իսկ օրվանից, նախկին են դարձել, կարևորը՝ իրենց ժողովրդավար են ասում:

Պարզվեց՝ էդ «նախկինը» շատ հոռի բան է: Էնքան հոռի, որ դրա վախից մի ամբողջ ժողովուրդ հորթի դեմքով նստել նայում է, թե իրենց պետությունը ոնց են վարի տալիս ինչ-որ «ժողովրդավար» հոմոնոնսեսներ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ