38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Խելագարության ժամանակներ են

Խելագարության ժամանակներ են
05.06.2024 | 10:20

ՈՒղղակի կարելի է խելագարվել այն մտքից, որ Հայաստանը զավթած օկուպացիոն ռեժիմը հենց այնպես, երբ ուզի, ինչքան ուզի, որ հատվածում ուզի կարող է երկրից զիջումներ անել։ Ականազերծի ու ականազերծման ժամանակ անգամ անդամալույծ անի հայկական բանակի զինվորի, բայց թշնամուն մաքրած նվիրի տարածք՝ ջրամբարով ու ենթակառուցվածքով։

Ի՞նչ է սա, եթե ոչ պետական դավաճանություն, ի՞նչ է սա, եթե ոչ թքած ունենալ իրենց կյանքի գնով հող ազատագրած տղերքի արած գործի վրա:

Խելագարության ժամանակներ են, վարդապե՛տ, խելագարության ժամանակներ:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6860

Մեկնաբանություններ