Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ողբերգությունը հասկանալու համար 100 տարի էր պետք. Ոսկեհատ Բաղրամյան

Ողբերգությունը հասկանալու համար 100 տարի էր պետք. Ոսկեհատ Բաղրամյան
08.08.2022 | 07:34

Տեսանյութ ընկավ աչքովս, որտեղ Աղավնոյի երեխաներն իրար հրաժեշտ են տալիս ուրախ տրամադրությամբ, երգ ու պարով։ Ահա այն խեղված, պաթոսախեղդ արժեհամակարգը, որով այսքան տարի «կրթեցին» սերունդներին, վերջին չորս տարիներին՝ ավելի ինտենսիվորեն։
Մարդիկ իրենց տուն-տեղը հանձնում են շուրջպարով, անունը դնում՝ «մենք ուժեղ ենք»:


100 տարի առա՞ջ էլ այսքան ուրախությամբ են լքել իրենց տները, ուղղակի դրա ողբերգությունը հասկանալու համար 100 տարի էր պետք:
Ես սկսել եմ լուրջ վախենալ անորոշությունը չպատկերացնող մարդկանցից:

Դիտվել է՝ 11656

Մեկնաբանություններ