«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Միքայել Մինասյանի բացահայտումները

Միքայել Մինասյանի բացահայտումները
12.12.2020 | 15:37

Շատերն են պատմելու պատերազմի 44 օրերի մասին, եւ բոլոր հարցերի պատասխանները լինելու են պետական դավաճանության քրեական գործի հատորների մեջ՝ ֆեյսբուքյան «Ռեքվիեմ» շարքի երկրորդ մասում ասել է Միքայել Մինասյանը։

«Իսկ հիմա պատերազմի 44 օրվա մասին, որոնք սխրանքի, հայրենասիրության, անձնազոհության, բայց նաեւ լկտի ստի եւ դավաճանության 44 օրեր էին։ Այդ 44 օրվա ընթացքում մենք ապացուցեցինք, որ կարող ենք կռվել, բայց նաեւ ապացուցեցինք, որ կարող ենք կուրորեն հավատալ մի մարդու, որը 2,5 տարի խաբելուց բացի ոչինչ չի արել։ Ես այսօր, երբ պատմեմ պատերազմի 44 օրվա մասին, չեմ անդրադառնալու ռազմական գործողությունների իրարամերժ ու քաոտիկ շարժումներին, ես չեմ պատմելու, թե ինչպես Աննա Հակոբյանի կոնկրետ հրահանգներով, կոնկրետ ջարդեր են իրականացվել կոնկրետ գնդերում, ինչպես են հանձնվել գյուղեր։ Ես դա չեմ անելու, որպեսզի էլ ավելի չցավեցնեմ այն ծնողներին, որոնք խելագարված դեռ որոնում են իրենց զավակներին։ Ես չեմ պատմելու, թե ինչպես եւ ով հանձնեց Շուշին, ես նույնիսկ չեմ պատմելու, թե ինչպես նոյեմբերի 4-ին, գիշերվա ժամը 4-ին դուք փախցրեցիք ձեր բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետեւ ամսի 4-ին, ժամը 6-ին Շուշին արդեն հայկական քաղաք չէր։


Շուշին ընկավ ամսի 5-ի վաղ առավոտյան։ Ես չեմ պատմելու, թե ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հրահանգ տալիս գրավել Լելե Թեփե բարձունքը, որ ցույց տան, թե իրենք վերադարձնում են այն, ինչը, իրենց ասելով, Սերժ Սարգսյանը կորցրել էր։ Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի, ուզում ա՝ 6 հազար մարդ մորթվի, մենք, մեկ ա, պետք ա էդ Լելե Թեփեն հետ բերենք»։ Ես չեմ պատմելու, վստահ եմ, որ պատմելու են ականատեսները։ Մենք տեսնում ենք, որ պրոցեսը գնում է, գեներալ Մովսես Հակոբյանն արդեն պատմում է։ Շատերն են պատմելու, եւ այդ հարցերի պատասխանները լինելու են պետական դավաճանության քրեական գործի հատորների մեջ։ Եվ ինձանից շատ ավելի գիտակ մարդիկ են պատմելու ռազմական գործողությունների մասին։ Ես չեմ պատմելու, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը, երբ Ռուսաստանից սկսեց գալ աներեւակայելի քանակի զենք ու զինամթերք, այն զինատեսակները, որ կարող էին փակել երկինքը, չէր թողնում, որ այդ զենքը Հայաստանից հասնի Արցախ։ Դրանց ցուցակները կան։


Ես չեմ պատմելու, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ, հետեւողական ձեւով զորքը սոված թողեց։ Ես չեմ պատմելու գողությունների մասին, որոնք եղել են այդ ընթացքում։ Ես չեմ պատմելու զինատեսակների մասին, որոնք պայթում էին մեր տղաների ձեռքերում, որովհետեւ ինչ-որ մեկը փող էր աշխատել։ Այդ ամենի մասին, վստահ եմ, կպատմեն շատերը» ։

Դիտվել է՝ 3576

Մեկնաբանություններ