Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Խոստանում եմ՝ սկսելու եմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Խոստանում եմ՝ սկսելու եմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ
22.06.2020 | 14:21

Դատելով ԱԺ-ում սկսված գործընթացից՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական շահերը սպասարկող իմքայլական պատգամավորներն այսօր գրոհելու և, ամենայն հավանականությամբ, ոչնչացնելու են երկրի դատական իշխանությունը։ Դե խորհրդարանն իրենց ձեռքում է, մտածում են՝ ինչ ցանկանան, կարող են անել։ Շատ լավ։

Բայց ի՞նչ կտա դա ՀՀ իշխանություններին և ի՞նչ կտա դա ժողովրդին։ Փաշինյանի տեսակետից, ըստ երևույթի, խոսքը գնում է երկրում տոտալ վերահսկողություն սահմանելու, ի դեմս դատական իշխանության կառավարության և ԱԺ պես հլու-հնազանդ կամակատարներ ունենալու հեռանկարի մասին։ Այլ խոսքերով՝ Նիկոլն իր նիկոլությունն է անում ու դա ինձ չի զարմացնում։ Եթե վերջինս հաջողի, ապա ժողովուրդը դրա արդյունքում կզրկվի ամեն տեսակ պաշտպանությունից և կունենա դասական բռնապետություն, որի տարբեր տարրեր, ի դեպ, արդեն ներդրվել ու արդյունավետ գործում են։

Նիկոլ Փաշինյանի սանձազերծած իրավական ամենաթողության հեռանկարներն, ըստ այդմ, կարծում եմ բավական պարզ են։ Այս դեպքում հարցը միայն մեկն է՝ կհաջողի՞ վարչապետն ավարտին հասցնել իր ծրագրած պետականակործան քաղաքականությունը։ Որովհետև ԱԺ՝ այսօրվա քվեարկությունն այդ պայքարի ավարտը չէ։ Սկիզբն է։ Դրան հետևելու են բազում գործընթացներ, որոնք կարող են սրբել, տանել Նիկոլին էլ, նիկոլաբարո մնացած երևույթներին էլ։

Մեկը ես, խոստանում եմ՝ սկսելու եմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ։ Աջակցելու եմ Նիկոլի դեմ պայքարի ելած քաղաքական այլ ուժերի։ Ես չեմ պատրաստվում իմ երկրում հանդուրժել բռնապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Դա չլինելիք բան է։ Վստահեցնում եմ։

Դիտվել է՝ 1850

Մեկնաբանություններ