Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Սարդարապատի ոգին` Գևորգ Ե Սուրենյանց

Սարդարապատի ոգին` Գևորգ Ե Սուրենյանց
28.05.2023 | 08:52

Պատմությունը «եթե»ներ չի սիրում, բայց դժվար է ասել, թե ի՛նչ ընթացք կունենար Սարդարապատի ճակատամարտը, եթե չլիներ Գևորգ Ե Հայրապետի հստակ կեցվածքը:

Նա ոչ միայն հրաժարվեց լքել Ս. Էջմիածինը, այլև կոչով դիմեց բոլորին` զենք վերցնել և անվախ ելնել թշնամու դեմ: Հայոց Հայրապետը նաև կարգադրեց հնչեցնել հայոց եկեղեցիների բոլոր զանգերը, ոտքի հանել ժողովրդին և օրհնեց կամավորականներին:

Մեկ անգամ էլ կարդացեք Վեհափառի հորդորը, քանզի փշաքաղվելու չափ հուզիչ և զորավոր է․

«Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից»։

Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7027

Մեկնաբանություններ