Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հայկական բրենդները միավորվել են հանուն Հայաստանի և Արցախի անտառների վերականգնման

Հայկական բրենդները միավորվել են հանուն Հայաստանի և Արցախի անտառների վերականգնման
20.02.2021 | 11:26

Մի շարք հայտնի հայկական բրենդներ միավորվել են՝ ի աջակցություն մեր «Մենք ենք մեր ծառերը» արշավի և Հայաստանի անտառների վերականգնման։ Վերջին 5 տարիների ընթացքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում, իսկ այժմ հնարավոր է նպաստել այս թվի աճին և տնկվող տարածքների ընդլայնմանը՝ միանալով «Մենք ենք մեր ծառերը» արշավին։

«Մենք ենք մեր ծառերը» արշավի գաղափարի շուրջ միավորվել են «5concept Store», «Jhangirian», «MixteLab», «Kerpas», «NL Fashion House», «Soors Jewelry», «Armin Sahakyan» «LOOM Weaving» հայտնի հայկական բրենդները։


FPWC նպատակն է վերականգնել Հայաստանում և Արցախում մարդկային գործոնի ազդեցությամբ վնասված տարածքները։ Նվիրաբերված յուրաքանչյուր դոլարի միջոցով Հիմնադրամը հնարավորություն կունենա տնկելու մեկ ծառ պահպանությանն ուղղված նախագծի շրջանակներում։ Հայ դիզայներները միավորվել են արվեստի տարբեր հորիզոններից տեղի ստեղծագործող անձանց հետ՝ ձգտելով հակազդել բնության կրած վնասներին։ Նկարահանումները տեղի են ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում, որտեղ գտնվում է հատուկ ջերմոցը։ Այստեղ խնամքով և հոգատարությամբ աճեցվում են այն բույսերը, որոնք հետագայում արմատներ են ձգելու վայրի բնության մեջ։ Նշված բրենդների արտադրանքի միջոցով ուշադրություն է հրավիրվել ծրագրի կարևորության վրա։ Հայկական նորաձևության ներկայացուցիչները միավորվել են հանուն բնության պահպանության։ Հիմնադրամի անտառվերականգնման ծրագրերի յուրահատկությունը կայանում է նրանում, որ Հիմնադրամի մասնագետները խնամում են տնկված բույսն այնքան ժամանակ, մինչև այն դառնա կայուն զարգացող օրգանիզմ։ Լուսանկարներում ցուցադրված է անտառվերականգման ծրագրի հիմնական փուլերը՝ տնկիները ջերմոցում, վայրի բնության մեջ, նրանց հետագա պահպանությունը, ինչպես նաև՝ պայքարն անտառային հրդեհների դեմ։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 31200

Մեկնաբանություններ