Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ. Երթդ շարունակելի, «Իրատես de facto»

Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ. Երթդ շարունակելի, «Իրատես de facto»
01.07.2013 | 14:48

Ծնունդդ ժամանակի թելադրանքով էր, գործունեությունդ` հաստատակամ ու անկողմնակալ: Հայաստանի բազմազան մամուլի ընտանիքում քո հնգամյա խոսքուբարքով ձևավորել ես ուրույն ձեռագիր: Խմբագրակազմդ ու լրագրող-աշխատակիցներդ` իրենց անաչառ հոդվածներով, անկոտրում ու յուրահատուկ խոսք ու գրիչ, անուն ու ստորագրություններ ունեն…

Հազար-հազար շնորհակալություն թե՛ քո ծննդի, թե՛ հնգամյա երթ-գործունեության համար։ Հնգամյակդ շնորհավոր, հայ մամուլի պատմության մեջ երթդ հաստատակամ ու աննահանջ, խոսքդ` հատու ու ազգային սպեղանի, աշխատակիցներիդ` եռանդ, քաջառողջություն, ստեղծագործական բեղուն գրիչ։


Ընթերցողի իրավունքով և ջերմագին բարեմաղթանքներով`
Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 1736

Մեկնաբանություններ