Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ոսկյա զարդերը` դեպրեսիայի աղբյուր

Ոսկյա զարդերը` դեպրեսիայի աղբյուր
24.06.2013 | 11:43

Ոսկին, որը մշտապես գտնվում է մարմնի վրա, բացասական ազդեցություն է թողնում մարդու նյարդային համակարգի վրա, հատկապես աշխատավայրում, երբ նա նյարդային վիճակում է և լարված:

Կանադական գիտնականները եկել են այն եզրակացության, որ ոսկյա զարդերը կարող են ընկճվածություն հաղորդել խիստ էմոցիոնալ մարդկանց: Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հաղորդում է ռուսական «Առաջին ալիքը»:
Լրատվամիջոցը հայտնում է, որ թանկարժեք մետաղների առկայությունը մաշկի վրա բացասական ներգործություն է ունենում հատկապես հուզական ներաշխարհով մարդկանց վրա: Բացի այդ, այն դանդաղեցնում է նյութափոխանակությունը, առաջացնում է անհանգստության նոպաներ և նույնիսկ կարող է դեպրեսիայի աղբյուր հանդիսանալ անկայուն հոգեվիճակ ունեցող անձանց համար:
Մասնագետները չեն հորդորում հրաժարվել ոսկյա զարդերից, սակայն խորհուրդ են տալիս այն հանել գիշերը:
Հետազոտողները նաև նշում են, որ ոսկին կարելի է փոխարինել արծաթով, որն, ի տարբերություն առաջինի, թողնում է բարերար ազդեցություն: Այն ոչ միայն կարգավորում է նյարդային համակարգը, այլև իջեցնում է արյան ճնշումը:

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ