ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Շլանգով ընդհատված հարցազրույց

Շլանգով ընդհատված հարցազրույց
16.07.2023 | 15:06

Մի օտարական Վարդավառի մասին հարցաթերթիկ էր լրացնում ու թարսի պես ինձ ռաստ էկավ.

- Կարելի՞ է ձեզնից հարցազրույց վերցնել:

- Սովորաբար ինձնից արյուն են վերցնում, բայց վերցրեք, խնդրեմ:

- Ինչո՞ւ եք այսքան ջերմեռանդ թրջում-խոնավացնում իրար:

- Չենք թրջում, ջրում ենք:

- Լավ, ինչո՞ւ եք ջրում:

- Երբ մարդկանց ջրում ես, նրանք անկեղծանում են, ու ամեն ինչ դուրս է գալիս ջրի երես:

- Ու ի՞նչն է դուրս գալիս:

- Առայժմ՝ միայն կեղտը:

- Ինչների՞դ է պետք կեղտը:

- Դա օգնում է, որ մարդկանց բռնենք:

- Երբվանի՞ց եք սկսել ջրել:

- Ջրհեղեղից էլ առաջ: Երբ Ծովից-ծով էինք, ջրում էինք բոլորին: Դա շատերի դուրը չեկավ, ու մեզնից վերցրին մեր ծովերն ու գետերը: Հիմա եղածով միայն իրար ենք ջրում:

- Ձեր ջրերը քչացե՞լ են:

- Քչացել են ու կանաչել:

- Բա պոմիդորնե՞րն ինչու չեք ջրում: Չկարմրած՝ չորանում են:

- Իմաստ չունի: Պոմիդորը ներմուծում ենք:

- Ինչո՞ւ:

- Ներմուծվածը ջրված է մեր պապերի լճերի ու գետերի ջրերով: Դրանցից առնում ենք Ծովից-ծովի կարոտը:

- Բա ձեր ցնդած պապերը...

Այդ պահին դիմացի մայթից մի խանութպան շլանգը պահեց մեզ վրա, ու հարցաթերթիկն էլ ջրվեց, հարցազրույցն էլ:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 5197

Մեկնաբանություններ