Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
30.09.2008 | 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱՏԱԲԺԻՇԿ ՇՈԹԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
(«ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» - 2008)
Էս «ստվեր» չի, արյուն ա, արյունը «ստվերից» էլ չես տարբերում:
***
ԱՐՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ՍՏՎԵՐ»
(ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ)
Ասում են՝ մարտի 1-ից 2-ի գիշերը իշխանությունները Ֆրանսիայի դեսպանատան պատի տակ նկարահանում էին ««Ստվերներն» անհետանում են կեսօրին» նոր հայկական գեղարվեստական կինոնկարը:
***
ԷՍ ԷԼ ՏԵՍԱՆՔ
Ըստ հայ մուլտիպլիկատորների՝ վերջին փոփոխություններից հետո Ազգային ժողովը դարձավ Դիսնեյլենդ:
***
ԱՆԳԼԻԱԿԱՆ ՇՊԻՈՆԻՑ` ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆՍՏԱՎԱՅՐ
«Մարկո Պոլո» ռեստորանից հայտնում են, որ ընդամենը մեկ տարում Արթուր Բաղդասարյանը «ագենտ 007»-ից վերածվեց «ագենտ 006»-ի:
***
ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ
Օրերս ԱԺ-ում պարզվեց, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն ընդդիմության բոլոր ատամներն են հաշվել, այլ նաև խոճկորների ատամները:

Դիտվել է՝ 14285

Մեկնաբանություններ