Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
05.09.2008 | 00:00

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
-Դե, Սերժ ջան, քո Մեդվեդևը կանչեց, մեր պայմանը պայման ա:
***
ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Ասում են՝ Աբդուլլահ Գյուլի այցի առթիվ որոշվել է փոփոխություն մտցնել նաև հայերենի այբուբենում և այսուհետ այն շարադրել հետևյալ կերպ` Այբ, Բեն, Գյուլ…
***
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍՔՈՎ
Ասում են՝ ժամանակակից երևալու համար իմիջմեյքերներն օրերս մկանը խորհուրդ են տվել դառնալ կոմպյուտերային մկնիկ:
***
ՃԱՇԱԿԻՆ ԸՆԿԵՐ ՉԿԱ
Ըստ հեռուստադիտողների՝ Հայաստան-Թուրքիա խաղի կապակցությամբ հանրապետականները հեռուստատեսությամբ թոք-շոուներ են անցկացնում, իսկ դաշնակները ստադիոնում պատրաստվում են անցկացնել թուրք-շոու:
***
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՐԱՐՔ
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղից առաջ օրերս ընդդիմությունը Հյուսիսային պողոտայում «հումանիտար միջանցք» է բացել:
***
ՈՍԿՈՒՑ ԹԱՆԿ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ
Հայ ոսկերիչների գնահատմամբ՝ վրաց-ռուսական հակամարտության մեջ հայերի համար լռությունը բենզին է:
***
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ` ԱԼԲԵՐՏ ԵՐԻՑՅԱՆԻՆ
(ՄԻ ԱՆԳԱՄ ԱՐԱԲԿԻՐՈՒՄ
)
-Երիցյան, փողատե՞ր ես:

Դիտվել է՝ 13461

Մեկնաբանություններ