ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Այս ամենից վատ հոտ է գալիս

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Այս ամենից վատ հոտ է գալիս
24.09.2013 | 12:20

Հետաքրքիր ժամանակներ են` տարբեր պետությունների ղեկավարներ սկսել են մամուլի միջոցով ուղղակիորեն շփվել սեփական և միմյանց ժողովուրդների հետ: Մեկը` յուրայիններին է բացատրում, թե ինչով են իրենք բացառիկ, մյուսը օտարներին է համոզում, որ սեփական բացառիկության քարոզն անելը դեմ է Աստծո նախաստեղծ կամքին, երրորդն էլ, օգտվելով առիթից բոլորին կոչ է անում հաշտ ու համերաշխ ապրել և համատեղ ուժերով լուծել բոլոր ծագող խնդիրները, հաղթահարել մարդկությանը հազարամյակներ շարունակ խանգարող ազգամիջյան ու միջպետական հակասությունները: Այս ամենից վատ հոտ է գալիս` ակնհայտ է, որ անգամ գերտերությունների ղեկավարներն են ապակողմնորոշված ու տագնապած: Այս գաղափարախոսական, առայժմ անվնաս, մենամարտերին զուգահեռ ընթանում է նոր` միջպետական դաշինքի կարգավիճակ ունեցող գերմիավորի ձևավորումը, որն ինչ-որ պահի կարող է ձեռք բերել աշխարհաքաղաքական զարգացումների ներկայիս նախաձեռնողներին իր կամքը պարտադրելու իրական հնարավորություն և այս գործընթացն է վերը նշված բանաձևումները հանրությանը ներկայացնելու ցանկության հիմքում ընկած առարկայական գործոնը: Աշխարհում սկսել է ձևավորվել մեծամասնության դաշինքն ընդդեմ փոքրամասնության կառավարման մենաշնորհի: Ուժերի ներկայիս դասավորության մեջ մեծամասնության դաշինքն ունի բնակչության ակնհայտ քանակական առավելություն, մինչդեռ կառավարող փոքրամասնությունն օժտված է աշխարհայացքային բացառիկ առավելությամբ, որը հիմնված է նաև փողի ու տեխնիկական միջոցների պատկառելի ներուժի վրա: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ մեծ բախումից խուսափելու համար ներկայիս կառավարիչները ստիպված պետք է շարունակեն փոքր բախումների շարքը` դրանցում ընդգրկելով նոր տարածաշրջաններ ու պետություններ:

Դիտվել է՝ 2623

Մեկնաբանություններ