ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Եթե ՈՄԱՆՑ ԹՎՈՒՄ Է թե իմ բարձրացրած երկու հարցերը ՀՌԵՏՈՐԱԿԱՆ են, նրանք նվազագույնը չեն ճանաչում ինձ, իսկ առավելագույնը չգիտեն ինչ բան է կյանքը

Եթե ՈՄԱՆՑ ԹՎՈՒՄ Է թե իմ բարձրացրած երկու հարցերը ՀՌԵՏՈՐԱԿԱՆ են, նրանք նվազագույնը չեն ճանաչում ինձ, իսկ առավելագույնը չգիտեն ինչ բան է կյանքը
16.07.2024 | 15:34

Երեկ իմ հրապարակած, Քրեական դատարանի որոշումը՝ ՄԵՐԺԵԼ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Սոնա Սուքիասյանի բողոքը, իհարկե՛, արդարության հաղթանակն է։ Բայց դա նաև ՀՀ-ում պետական կառույցի կողմից ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ անկախ ֆիլմարտադրողի, կինոռեժիսորի հանդեպ զրպարտության միջոցով, նախապես ծրագրված և հետևողականորեն իրականացված տևական բռնաճնշման ՓԱՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է։

Ըստ Դատարանի որոշման, Պետական կառույցը չտիրապետելով՝ նախատեսված հանցանքը ենթադրաբար կատարված լինելու հիմնավոր կասկածի անգամ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԵՄԸ ապահովող ՈՐևԷ փաստական տվյալի, նախաձեռնել է հանձնաժողով, դիմել է ՀՀ Գլխավոր Դատախազին՝ քրեական գործ հարուցելու խնդրագրով, ապա բողոքարկել է գործը վարող քննիչի կողմից «հանցակազմի բացակայության հիմքով» գործի կարճումը, ապա բողոքարկել է գործը հսկող Դատախազի կողմից իրենց բողոքի մերժումը, դիմել է դատարան, ապա վճռաբեկ դատարան․․․ ու այս ամենը տևել է ՎԵՑ տարի։

ՎԵՑ ՏԱՐԻ «Հայաստանի ազգային կինոկենտոն» ՊՈԱԿ-ը, շահարկելով ընթացող քրեական գործը, ապա դատավարական գործընթացները, զրկել է ինձ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՍ, անկախ ֆիլմարտադրողիս պետական աջակցության համար մրցույթներին մասնակցելու հնարավորությունից, ապօրինաբար կասեցրել է իմ միջազգային կինոնախագծերի պետական ֆինանսավորումը, կառույցի կողմից վարձատրվող մարդկանց միջոցով հրապարակել է ստահոդ հոդվածներ, զրպարտող «վերլուծություններ» ԶԼՄ-ներում։

Իսկ ՊՈԱԿ-ի վերադաս կառույցի ղեկավարը՝ ՀՀ Մշակույթի նախարարի ԺՊ Նազենի Ղ-ն, հղում անելով քրեական գործին ու դատավարական գործընթացներին, նամակով դիմել է իմ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ, անկախ ֆիլմարտադրողի միջազգային գործընկերներին, խնդրելով դադարեցնել մեր ընկերության կինոնախագծերում արվելիք ներդրումները։

ՀԻՄԱ 2 ՀԱՐՑ՝

1) Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԻՄ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ, կինոռեժիսորի, ֆիլմարտադրողի, ՀՀ Մշակույթի նախարարության բարձրագույն պարգևի՝ ոսկե մեդալակրի, ազգային կինոմրցանակաբաշխության կրկնակի, միջազգային կինոփառատոների բազմակի մրցանակակրի ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ և ՀԱՄԲԱՎԻՆ, գործարար իմիջին, կարիերային ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ կողմից հասցրած ԱՀՌԵԼԻ ՎՆԱՍԻ համար։

2) ԻՆՊԵ՞Ս են փոխհատուցվելու զրպարտության հիմքով հարուցված քրեական գործի, ապա դրա բողոքարկման արդյունքում ինձ, իմ ընկերությանը, իմ ընտանքին հասցրած ահռելի ԲԱՐՈՅԱԿԱՆ և նյութական վնասները։

ՈՒ ասեմ, եթե ՈՄԱՆՑ ԹՎՈՒՄ Է թե իմ բարձրացրած այս երկու հարցերը ՀՌԵՏՈՐԱԿԱՆ են, նրանք նվազագույնը չեն ճանաչում ինձ, իսկ առավելագույնը չգիտեն ինչ բան է կյանքը։

Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 8081

Մեկնաբանություններ