«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Հայ ժողովուրդը ձեզ ի՞նչ վատություն էր արել

Հայ ժողովուրդը  ձեզ ի՞նչ վատություն էր արել
10.08.2023 | 07:47

Նիկոլի իշխանությունը, իր քարոզիչների հետ միասին, ավարտված է. սրանց իզուր ջղաձգություններ անելը միայն ցավոտ է դարձնելու անդառնալի պրոցեսը հենց իրե՛նց համար:

Սրանց միակ անելիքն այն է, որ փորձեն գտնել մեղմացուցիչ հանգամանքներ, դա էլ արդարացումներ չի նախատեսում:

Հայկական նյուրնբերգը հեռու չի, բոլոր 4 ռեժիմներով պետք է պատասխանեք մեկ հարցի, «Հայ ժողովուրդը, հայ ազգը ձեզ ի՞նչ վատություն էր արել»:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 2979

Մեկնաբանություններ