Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. Ով վատ աշխատի` ում լույսը թանկացնեն

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. Ով վատ աշխատի` ում լույսը թանկացնեն
06.06.2014 | 16:20

Եթե Հայաստանը նորմալ պետություն լիներ, ապա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կոչված պետական կառույցը պետք է ոչ թե բնակիչների հաշվին փակել տար 20 մլրդ դրամի այն ճեղքվածքը, որը, իր կարծիքով, առաջանալու է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների մոտ 2014-2015թթ., այլ ոչ արդյունավետ մենեջմենթի համար առաջ քաշեր այդ ընկերություններին գործունեության իրավունքից (լիցենզիայից) զրկելու խնդիրը: Եթե իհարկե հանձնաժողովի հաշվարկները համապատասխանում են իրականությանը: Բայց, քանի որ Հայաստանը ոչ միայն նորմալ պետություն չէ, այլև Ռուսաստանի գաղութն է, իսկ հիշատակված ընկերություններն էլ հիմնականում ռուսական են, ապա պետք է արվեր այն, ինչ արվում է: Եվ հայաստանյան ամեն մի ընտանիք ստիպված է անընդհատ ավելացնելու իր ծախսերը` հիմնականում ռուսական ընկերությունների ոչ արդյունավետ գործունեության պատճառով:

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ