Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

ANIF bizimdir

ANIF bizimdir
24.05.2024 | 08:15

Երեկ ՀՀ կառավարությունը, ըստ երևույթին, լուծարեց Հայաստանի ազգային հետաքրքրությունների ֆոնդը:

ANIF ֆոնդը ստեղծվել էր դեռ 2019 թվականին և իրենից ներկայացնում էր բավականին կասկածելի մի ներդրումային կոնսորցիում, որտեղ իբր թե պետք է մշակվեյին ՀՀ և գործընկերների համաֆինանսավորմամբ նախագծեր։

Նախագծերից գոնե երկուսն արդեն իսկ տապալված են շռնդալի կերպով, այդ թվում ազգային ավիացիոն փոխադրողի և էներգետիկայի բնագավառի։

Ֆոնդի տնօրենների խորհրդի մեջ ամեն տիպի մարդ կար. է՛լ Ֆրանսիայի ՆԳ նախարար, է՛լ լատինամերիկյան ինչ-որ ֆինանսիստներ, հետագայում տնօրենների ցանկում հայտնվեցին Մհեր Գրիգորյանի և մյուս փոխվարչապետի գրասենյակների ղեկավարները, իսկ ամենասյուռեալիստականը` Անի Իսպիրյան փորձագետի հայտնվելն էր տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում։

Դա այն նույն կինն է, որն էկոնոմիկայի փոխնախարար էր և կարծես հիմա գտնվում է քննչական գործողության շրջանակում։

Այս խայտաբղետ ֆոնդի ղեկավար էր ինչ-որ մի շրջան նաև ՀՀՇ կուսակցական, Ֆրանսիայում ՀՀ նախկին դեսպան Փափազյանի որդին, որը հետագայում տեղափոխվեց flyarna ընկերության խորհրդի նախագահ։

Ֆոնդում բավականին բարձր դիրք ուներ արդարադատության նախկին նախարարի դուստրը և էլի բազմաթիվ մասնագետ կոչեցյալներ, որոնց աշխատանքի արդյունքները հիասթափեցնող են` մեղմ ասած։

Միլիոնավոր դրամների աշխատավարձ ստացող անձիք վեց տարի շարունակ պարզապես կթել են ֆոնդը և տապալել աշխատանքը։

Կարծում եմ` ապագա իշխանափոխությունից հետո պետք է օբյեկտիվ մանրակրկիտ քննության, աուդիտի ենթարկել ֆոնդի աշխատանքը, աշխատավարձի, բոնուսների վճարման կառուցվածքը, պետական և ներգրավված վարկային միջոցների օգտագործման արդյունավետությունը։

Կոպեկ առ կոպեկ փոշիացված ֆինանսները հետ են բերվելու։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2741

Մեկնաբանություններ