Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Ամեն ինչ ավելի ահավոր է, քան երևում է

Ամեն ինչ ավելի ահավոր է, քան երևում է
23.03.2024 | 22:01

Կրոկուս Սիթիում կատարվածի վրով լիքը վարկածներ եղան Ռուսաստանում, ռուսական լրատվամիջոցներում։

Մեկը մյուսից հավանական ու անհավանական, բայց միայն մի լրատվամիջոցում եղավ վարկած, որը կապեցին հայերի հետ։

ՈՒ մի տեսակ տանում էին էդ ուղղությամբ։

Հետաքրքիրն այն է, որ «զարմանալի պատահականությամբ» այդ լրատվամիջոցը «Дождь» կոչված եթիմախմբի ալիքն է` Խզմալների, Ծռերի ու նման շեղվածների սրբություն համարված ալիքը։

Հա, մեկ էլ ադրբեջանական Տելեգրամ ալիքներն են դա ուզում կապել, դե դա բնական է։

Իսկ էդ ադրբեջանական ֆեյք ալիքներից էլ հղումներ է անում իրեն ժուռնալիստ համարող ոմն Դավիթ Գրիգորյան, Վահագնի որդի համարվող ախմախը, որն ունի 146 000 հետևորդ։

ՈՒ միայն էդ հետևորդների քանակը տեսնելով հասկանում ես, որ փրկություն չկա` ամեն ինչ ավելի ահավոր է, քան երևում է։

Միհրան ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ