Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Այս իշխանությունները հենց այնպես, հանուն սեփական երկրի ու ժողովրդի անվտանգության, իրենց դիրքերը չեն զիջի

Այս իշխանությունները հենց այնպես, հանուն սեփական երկրի ու ժողովրդի անվտանգության, իրենց դիրքերը չեն զիջի
23.03.2024 | 14:04

Շուրջ վեց տարի երկու խոշոր պատուհաս արգելակել են մեր երկրի ու ժողովրդի բնականոն ընթացը` ներքևում հնազանդությունն ու խավարը, վերևում խավարի ու ագահության իշխանությունը։

Այո՛, յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է ճարտարապետն իր ներկայի և ապագայի:

ՈՒ եթե մենք հազարամյակների ընթացքում փոքրացել ենք և՛ թվով, և՛ տարածքով, ապա հիմնականում այն պատճառով, որ մի կողմից եղել ենք ու կանք Քրիստոսի ժառանգները, մյուս կողմից աստիճանաբար կորցրել ենք մեր աչալրջությունը դիալեկտիկական բացասման հանդեպ:

Եվ քանի դեռ բավարար չափով չենք հաղթահարել այս հակասությունը, որն առանձնահատուկ է հայ իրականության բոլոր խավերին, մեր ազգային առաջնահերթ խնդիրները կշարունակեն մնալ մշտական խնդիրներ։

Խնդիրներից առաջնայինը ներկա իշխանություններին ներքևից վերև իշխանազրկելն է լինելու։

Այն, որ այս իշխանությունները հենց այնպես, հանուն սեփական երկրի ու ժողովրդի անվտանգության, իրենց դիրքերը չեն զիջի, դա հիմա, նույնիսկ իրենց ընտրողներից շատերն են հասկանում:

Ավելին, բռնագրավված աթոռները պահելու համար վերջիններս պատրաստ են ամենածայրահեղ միջոցների դիմել, շատերին, անգամ յուրայիններին, զոհաբերելու գնով:

Մի ցավալի հանգամանք ևս, թերևս ամենազարհուրելին, այն, որ ճակատագրական անօգնականության բարդույթը հայ մարդու հոգեկերտվածքի մեջ նույնիսկ երիտթուրքերին չհաջողվեց յաթաղանով «ներարկել», բայց հաջողվեց «հայրենի» կառավարությանը և եղավ այն, ինչ եղավ...

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ