Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Իրոք մարդահամար կարելի է անել հասկանալու համար` էս երկրում քանի՞ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅ Է ապրում

Իրոք մարդահամար կարելի է անել հասկանալու համար` էս երկրում քանի՞ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅ Է ապրում
28.09.2023 | 22:03

Բոլոր նրանց, ովքեր ուրախանում էին Ռուբեն Վարդանյանի ձերբակալությամբ, կարդացեք.

1. Ռուբեն Վարդանյանը կառուցել է Տաթևի ճոպանուղին, որն աշխարհում ամենաերկարն է:

2. Ռուբեն Վարդանյանը նախաձեռնել է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը 2008 թվականին։ Ծրագրին աջակցել է 161 գործընկեր՝ 18 երկրներից։

Ծրագրի շրջանակում 2010 թվականին ամբողջությամբ վերականգնվել է վանական համալիրի կառույցներից մեկը՝ Ձիթհանը։

2016 թ․ վերականգնվել է վանական համալիրի Հյուսիսային մուտքը, ինչպես նաև մուտքի հարակից աղբյուրը։ Ներկայումս ընթանում է Սուրբ Աստվածածին վերդարպասյա եկեղեցու վերականգնումը։

3. Վարդանյանը հիմնել է «Ավրորա» մրցանակաբաշխությունը: «Ավրորա» մրցանակը շնորհվում է ամեն տարի Երևանում՝ մեծարելով մերօրյա հերոսներին՝ նրանց, ովքեր իրենց վտանգի են ենթարկում՝ ուրիշներին փրկելու համար։

4. 2016 թվականին Ռուբեն Վարդանյանն իր գործընկերների հետ ստեղծել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (Foundation for Armenian Science and Technology, FAST)՝ երկրում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր ձևավորելու, Հայաստանի ու սփյուռքի գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները համախմբելու համար:

5. 2015 թվականին ավարտվել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ տաճարի՝ Սուրբ Գևորգի վերականգնումը։ Վերականգնումը տևել է 3 տարի և իրականացվել է բացառապես բարերարների՝ Ռուբեն Վարդանյանի, Ալբերտ Ավդոլյանի, Սերգեյ Սարկիսովի և այլոց միջոցներով։

6. 2013 թվականի սեպտեմբերի 17-ին Մոսկվայում կայացավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ տաճարի և եկեղեցական համալիրի բացման և օծման արարողությունը։ Այդ առիթով սեպտեմբերի 18-ին Ռուբեն Վարդանյանին, այլ բարերարների հետ միասին, շնորհվեց Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևը՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը

7. «Հայաստան-2020» և «Հայաստան-2031» ծրագրերի նախաձեռնողներից մեկն է, որոնց նպատակը երկրի ու հայ ազգի զարգացման սցենարների մշակումն է։ ՀՀ կառավարության կողմից ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հոգաբարձուերի անդամ է եղել։

2016-ից Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) տնօրենների կենտրոական խորհրդի անդամ:

2007-ից մինչև 2014 թ․ եղել է ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2008-ից մինչև 2017 թ․՝ Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։

8. Վարդանյանը կառուցել է Դիլիջանի միջազգային դպրոցը:

Արմինե ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 1710

Մեկնաբանություններ