Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Այսպիսի մարդկանց անգամ էսկիմոսներն ու չուկչաները լուրջ չեն ընդունի

Այսպիսի մարդկանց անգամ էսկիմոսներն ու չուկչաները լուրջ չեն ընդունի
18.07.2023 | 09:47

Հետո էլ զարմանում ու նեղանում եք, որ Հայաստանին ու Արցախին միջազգային ասպարեզում լուրջ ընդունող, ուշադրություն դարձնող ու օգնող չկա:

Մի պահ ՀՀ-ի ու Արցախի ղեկավարների քայլերին ու գործողություններին ինքներդ նայեք չինացու, ռուսի, ամերիկացու ու, ասենք, ֆրանսիացու աչքերով. մեկը մյուսին բերեց, հետո մյուսը այս մեկին պատերազմից հետո պահեց, հիմա էլ մեկը մյուսից հրաժարվում է, մյուսն էլ գնացել նստացույց է անում: Երկրի նախագահը նստացույց է անում, գերագույն գլխավոր հրամանատարը նստացույց է անում... Օնիկ ջան, ականջդ կանչի վարչական դատարանում:

Այսպիսի «կայուն» ու «բարձր կամային, առաջնորդային» կարողությունների տեր մարդկանց անգամ էսկիմոսներն ու չուկչաները լուրջ չեն ընդունի, ուր մնաց, որ գերտերությունները լուրջ ընդունեն ու դեռ մի բան էլ օգնեն:

Կրկես էլի, «Շապիտո».

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 1446

Մեկնաբանություններ