Սա նկար է Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ՝ այսօր կայացած քաղաքական ժողովից: Քաղաքական ժողովը նոր մարմին է: Նախկինում կար քաղաքական խորհուրդ, որը լուծարվեց 17 թվին:
Բայց ուրիշ բան եմ ուզում ասել:
Կուսակցության քաղաքական ժողովին մասնակցում են անկուսակցական , այդ թվում ուժային նախարարները:
Երբ կուսակցական համակարգը այսպես սկսում է սերտաճել քաղաքական համակարգի, պետական, բյուրոկրատական ապարատների հետ, դա ֆաշիզմի նախանշաններ են:
Նկարում դուք տեսնում եք Պապիկյան Սուրիկին ու Սասուն Միքայելյանին՝ կողք-կողքի նստած: Մի քանի տարի առաջ արտահոսք էր կազմակերպվել, որտեղ Պապիկյան Սուրիկը ամենավերջին հայհոյանքն էր գրում Սասունի հասցեին: Նիկոլն հիմա իրար կողք է նստեցրել: Ձեռ է առնում, Սամոդուռը:
Հարևանությամբ դուք տեսնում եք Ալեն Սիմոնյանին ու Ռուբեն Ռուբինյանին՝ էլի կողք-կողքի: Մի քանի տարի առաջ Ռուբենը գալիս հասնում էր Գյումրի, որ ամենավերջին հայհոյանքը տար Ալենի հասցեին ու հետ վերադառնար Երևան:
Նիկոլն իրար կողքի է նստեցրել: Թե ուզեր՝ իրար կողքի կպառկեցներ: Էլի ձեռ է առնում ու էլի ՝ Սամոդուռը:
Առաջին շարքում դուք նաև կարող եք տեսնել՝ ուլտրա ազգայնական՝ Ռոմանոս Պետրոսյանին, բանակից սպրդած ու մուլտիմիլիոնատեր դարձած՝ Ավինյան Տիգրանին, բանակից էլի սպրդած ու լավ դզված՝ Արայիկ Հարությունյանին, Հիտլերի նախկին ֆանատ, տոկոսով փող տալու վրա մասնագիտացված՝ Արմեն Փամբուկչյանին:
Նիստը վարում է ՀՀ վարչապետը, ով եղել է ԱԱԾ վերահսկողության տակ և հեղափոխություն է իրականացրել, իբր: Նրա կողքին նստած են նախկին հանրապետական Գևորգ Պապոյանն ու նախկին ԲՀԿ-ական՝ Վահագն Ալեքսանյանը:
Ահա սրանք են մեզ ներկայացնում միջազգային ասպարեզում:
Դուք թուրքերից մի վախեցեք, դուք սրանցից վախեցեք:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ