«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմել է ոստիկաններին։ «Ես հստակ կոչ ունեմ ոստիկաններին՝ դուք պետք է հիշեք բոլոր ոստիկաններին, որոնց սոված-ծարավ թողել էին սարերում, թողել էին Շուշիում», - նշել է Սաղաթելյանը։
Նա ընդգծել է, որ ոստիկաններն էլ պետք է արժանապատվություն ունենան՝ իրենց ընկերների, գործընկերների ինքնասիրության, արժանապատվության համար պետք է չկատարեն Նիկոլ Փաշինյանի հրամանները: