ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Վաղարշակ Հարությունյան. Մենք կշարունակենք մարդասիրական առաքելությունը Սիրիայում

Վաղարշակ Հարությունյան. Մենք կշարունակենք մարդասիրական առաքելությունը Սիրիայում
22.02.2021 | 15:56

Հաշվի առնելով Սիրիայում հայկական սփյուռքի հազարների հասնող բնակչությունը՝ մեր պարտքն է երկրին ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն՝ ՌԻԱ Նովոստիին հարցազրուցում ասել է ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի՝ Հայաստանը կշարունակի խաղաղապահ առաքելություններ իրականացնել արտասահմանյան երկրներում և մարդասիրական առաքելություն Սիրիայում:


«Սիրիայում մեր առաքելության վերաբերյալ ես միանշանակ կարող եմ պատասխանել, որ այո: Իրականում դա հասկանալի է, քանի որ սիրիացի ժողովուրդն այսօր համաշխարհային ահաբեկչությանը դիմակայելու առաջնագծում է, և հաշվի առնելով երկրում հայկական սփյուռքի հազարների հասնող բնակչությունը, մեր պարտքն է նրանց ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն: Մեր մարդասիրական առաքելությունը, որը հիմնված է ռուս զինվորականների հետ սերտ համագործակցության վրա, անշուշտ կշարունակվի, և պետք է նշեմ, որ, նույնիսկ գտնվելով մեր տարածաշրջանում աշնանային հակամարտության շատ ծանր պայմաններում, մենք չենք դադարեցրել մեր գործունեությունը Սիրիայում»,- մանրամասնել է նախարարը: ՀՀ-ն նախատեսում է անձնակազմի հաջորդ ռոտացիան իրականացնել փետրվարի վերջին:


«Ինչ վերաբերում է հայկական կողմի մասնակցությանը միջազգային այլ առաքելություններին, իրավիճակը հետևյալն է՝ Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում (Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժեր) ընդգրկված է 33 հայ զինծառայող, ՄԱԿ-ի Մալիի բազմաչափ ինտեգրացված կայունացման առաքելության (ՄԻՆՈՒՍՄԱ)-ի կազմում`1 զինծառայող: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում մենք համաձայնության ենք եկել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելություն իրականացնող ազգային խաղաղապահ զորակազմի (121-ից 58 զինծառայող) և Կոսովոյում (40-ից 2 զինծառայողի) զգալի կրճատման մասին»,- նշել է Հարությունյանը:

Դիտվել է՝ 15347

Մեկնաբանություններ