Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Էդմոն Մարուքյան. Դեռ հոկտեմբերի 2-ին բոլորն ասում էին՝ այս պատերազմը պետք է արագ կանգնեցվի

Էդմոն Մարուքյան. Դեռ հոկտեմբերի 2-ին բոլորն ասում էին՝ այս պատերազմը պետք է արագ կանգնեցվի
17.02.2021 | 14:32

Զենք տալու փոխարեն, Արցախում ասել են, որ հետ գնան Հայաստան ու ամեն ինչ անեն պատերազմը կանգնեցնելու համար, լրագրողների հետ զրույցում Արցախ իրենց այցի մասին պատմեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


«Արցախ եմ հասել Արայիկ Հարությունյանի հայտարարության օրը: Նա հայտարարել էր, որ բոլորով գնում են պատերազմ ու գնացել էր առաջնագիծ: Այդ ժամանակ ասացինք՝ մեզ էլ զենք տվեք, միանանք: Մեզ ասվել է՝ ամեն ինչ արեք, հետ գնացեք հենց հիմա, խնդիրն այնտեղ է, ամեն ինչ արեք պատերազմը կանգնեցնենք: Դա ասել է Արցախի խորհրդարանի նախագահը», - նշեց պատգամավորը: Նա արձանագրեց, որ հոկտեմբերի 2-ին բոլորն ասում էին, որ այս պատերազմը պետք է արագ կանգնեցվի: Նրա խոսքով՝ պատերազմում հաղթելու վերաբերյալ որևէ խոսակցություն չկար:

«Մենք ասել ենք, որ պետք է զանգել ՌԴ նախագահին, անպայման պատերազմը կանգնեցնել: Մեզ ասվել է, որ եթե զանգենք ՌԴ նախագահին այդ առաջարկով, նա ասելու է, որ այն, ինչ ուզում է Ալիևը պատերազմով վերցնի, պետք է խաղաղ պայմաններում տաք, խոսքը Լավրովի պլանի մասին է՝ 5+2: Ես ասել եմ՝ եթե այս պահին արձանագրում ենք՝ պարտվում ենք, հոկտեմբերի 11-ն է ու մենք գիտենք՝ պարտվում ենք, եթե դա չէ ճանապարհը, բա ո՞րն է Ձեր պլանը: Վարչապետն ասել է՝ սա Սարդարապատ է, պետք ա կռվենք», - մանրամասնեց նա:

Դիտվել է՝ 5554

Մեկնաբանություններ