«Սերժ Սարգսյանի հարցազրույցում ինձ համար ամենակարեւոր հատվածը ղարաբաղյան հարցի բանակցություններին էին. ինչ-որ բաներ կար, որ ես էլ չէի իմանում, իմացա»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մենք առաջ էինք գնում, բայց բոլորս էլ հասկանում էինք, որ ուզում ենք Արցախն ունենա անկախություն եւ ինչ-որ ճանապարհով միացված լինի Հայաստանին: Բանակցություններում հենց այդ հարցն էր: Ամենաբարդ հարցը հենց անկախությունն է, որովհետեւ Ադրբեջանը ոչ մի կերպ դրան չէր համաձայնվում»: