Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Սերժ Սարգսյան. Մենք երբեք չենք բանակցել, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք , թե ինչ ենք ստանալու

Սերժ Սարգսյան. Մենք երբեք չենք բանակցել, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք , թե ինչ ենք ստանալու
14.02.2021 | 14:46

Մենք երբեք չենք բանակցել, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք, թե մենք ինչ ենք ստանալու՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հեռուստաընկերությունը հրապարակել է անոնսը, որ Սերժ Սարգսյանը խոսել է կապիտուլյացիայի պատճառների, ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների, ապագային միտված ծրագրերի մասին: «Համանախագահ երկրներից մեկի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ինքն ինձ ուղիղ հարցրեց՝ ասաց, Սերժ, կարող ես ազնվորեն ասել, թե որն է քո նպատակը Արցախի հարցում, ուզո՞ւմ ես խնդիրը լուծվի, թե՞ ուզում ես ստատուս քվոն պահպանվի: Ես անկեղծորեն ասացի, որ ուզում եմ խնդիրը լուծվի, ես չեմ ուզում այս խնդիրը թողնել հաջորդ սերունդների ուսերին: Հաջորդ հարցը հետևեց՝ իսկ քո պատկերացմամբ ինչպե՞ս կարող է այս խնդիրը լուծվել»,-ասում է ՀՀ 3-րդ նախագահը: Հարցազրույցը եթեր կհեռարձակվի երկուշաբթի ժամը 21:00-ին:

Դիտվել է՝ 5143

Մեկնաբանություններ