Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Էդմոն Մարուքյան. Փաստաթղթում բաներ կան, որոնք դե ֆակտո իրագործված են

Էդմոն Մարուքյան. Փաստաթղթում բաներ կան, որոնք դե ֆակտո իրագործված են
12.02.2021 | 16:07

Փաստաթղթում բաներ կան, որոնք դե ֆակտո իրագործված են, խորհրդարանական ճեպազրույցում արձանագրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով համացանցում տարածված հայտարարության մասին:

«Երեք օր է՝ նյութը տարածվում է: Իշխանության համար բա՞րդ է հերքելը, եթե նման բան չկա: Մինչ այս պահը չի հերքվել: Ավելին՝ անգամ պետք է քննություն իրականացվի՝ որտեղի՞ց է այդ տեքստն ընկել հայկական մեդիա դաշտ: Ես ազգային անվտանգության խնդիր էլ եմ տեսնում», - նշեց նա: Խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն էլ մեկնաբանեց հայտարարությունում կիրառված բառապաշարը:

«Կիրառված բառապաշարով այդ թուղթը ստորագրող մարդը, պետությունը չի ստորագրել, որովհետև իրավաբանական ուժ չունեցող փաստաթուղթ է, ընդունել է, որ շատ տարածքներ մտնում են, այսպես կոչված, Զանգելանի, որը հայկական Կովսականն է, և Կուբաթլուի, որը հայկական Սանասարն է, տարածքների կազմի մեջ: Անձամբ ես այդ տարածքներում դիրքեր եմ պահել պատերազմի ժամանակ: Դրանք Ներքին Խնձորեսկի կենսական նշանակության տարածքներն են: Ո՞վ է որոշել, որ այդ տարածքները Սանասարի կամ Կովսականի հատվածում են», - ասաց Տարոն Սիմոնյանը:

Դիտվել է՝ 4580

Մեկնաբանություններ