Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաաձայն՝ ՀՀ-ում համատարած գնաճ է, խորհրդարանում խնդրին անդրադարձավ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
«Բուսական յուղը թանկացել է 44.3 տոկոսով, շաքարավազը՝ 40.7 տոկոսով, ձուն՝ 26.4 տոկոսով, հացը՝ 7.9 տոկոսով: Որտե՞ղ են կառավարության ներկայացուցիչները, որոնք պետք է պատասխան տան ստեղծված իրավիճակի համար: Համատարծ բացթողումների, ձախողումների հետևանքը՝ պաշտոնանկությունները պետք է չուշանան», - նշեց Էնֆիաջյանը։