ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Սորոսականներն» ամեն ինչ անում են «մաքրվելու» և «բարի քեռու» կերպար ստեղծելու համար

«Սորոսականներն» ամեն ինչ անում են «մաքրվելու» և «բարի քեռու» կերպար ստեղծելու համար
16.01.2021 | 12:22

«Փաստը» գրում է.

«ՀՀ-ում բավականին լարված ներքաղաքական վիճակ է, ինչը ողջ քաղաքական համակարգում ստեղծել է պատային իրավիճակ։ Քաղաքական սուր բևեռացումը հանրության մեջ էլ ավելի է խորացրել գոյություն ունեցող բաժանարար գծերը։ ՀՀ-ում ստեղծված այս կոլապսային իրադրությունում սեփական դիրքավորումն են փորձում իրագործել արևմտյան ֆինանսավորում ունեցող հայտնի շրջանակները կամ, այսպես կոչված, «սորոսականները»։ Քանի որ հանրությունը բավականին զգայուն է և ամենուր հնարավորություն է փնտրում, «սորոսականներն» ամեն ինչ անում են «մաքրվելու» և «բարի քեռու» կերպար ստեղծելու համար՝ չնայած արդեն իսկ կան տեղեկություններ, որ նրանց հետ կապված քրեական գործեր են սպասվում առաջիկայում։ Մեր տեղեկություններով՝ այս շրջանում «սորոսականները» հրահանգ ունեն առանձնահատուկ ակտիվանալ անվտանգային հարցերում։ Նրանք փորձելու են իրենց հարցազրույցներում ու մեկնաբանություններում անդրադառնալ բանակում տիրող ոչ ստաբիլ իրավիճակին, ակտիվ ներգրավվելու են (նշաններն արդեն իսկ կան) նաև Փաշինյանի կողմից զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին։ Այս օրերին նրանք առանձնապես ակտիվ են հայ-ադրբեջանական սահմանային նոր գծանշումներին վերաբերող հարցերում, որտեղ փորձում են տարբեր օրինակների ու քարտեզների միջոցով ՀՀ սահմանների հետ կապված նոր օրակարգ ստեղծել։ Հավելենք նաև, որ այս օրերին «սորոսականները» հստակ քաղաքական ակտիվության հայտ են ներկայացրել և փորձում են առանձին կուսակցական համախմբում իրականացնել՝ այնտեղ ընդգրկելով իրենց թիմի էլ ավելի քաղաքականացված դեմքերին, այդ թվում՝ նաև ներկայումս իշխանության մաս կազմողներին»։

Դիտվել է՝ 2515

Մեկնաբանություններ