ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Փաշինյանն ակնկալում է գործող քարոզչամեքենայով և վարչական ռեսուրսներով հաղթել ընտրություններում և իշխանության մնալ մինչ 2026-ը

Փաշինյանն ակնկալում է գործող քարոզչամեքենայով և վարչական ռեսուրսներով հաղթել ընտրություններում և իշխանության մնալ մինչ 2026-ը
26.12.2020 | 20:48

Նիկոլ Փաշինյանը, որը մինչ այս ցուցարարներին զիջումներ անելու պատրաստակամություն չի ցուցաբերել, ուրբաթ օրն անսպասելի քայլի դիմեց: Նա պատրաստակամություն հայտնեց 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, իսկ մինչ այդ՝ հրավիրել երկրի բոլոր քաղաքական ուժերին խորհրդակցությունների:

Փաշինյանը, վստահ է, որ իր համերկրացիների մեծամասնությունը դեռ աջակցում է իրեն,՝ չնայած վերջերս Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի ցավալի պարտությանը, գրում է Коммерсантъ-ը:


Ուրբաթ երեկոյան ֆեյսբուքյան հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին և հրավիրեց «խորհրդարանական և շահագրգիռ արտախորհրդարանական ուժերին» հարցի շուրջ խորհրդակցությունների: Փաշինյանի հայտարարությունից հետևեց, որ այս ընտրություններում ընդդիմության հաղթանակը բնավ երաշխավորված չէ. ավելին, նա պատրաստ է «ապագայում ժողովրդի վստահությունը հաստատվելու դեպքում, շարունակել Հայաստանի ղեկավարումը այս դժվարին շրջանում»: Միևնույն ժամանակ, ըստ Նիկոլ Փաշինյանի, իր պաշտոնանկության ընդդիմության պահանջը համաժողովրդական աջակցություն չի ստացել, այլապես նրանք վաղուց էին հավաքել շատ ավելի մեծ բողոքի ակցիաներ: Փաշինյանը շեշտել է. «Ես կառչած չեմ վարչապետի աթոռից»: Նա հավաստիացրել է, որ պատրաստ է թողնել իր պաշտոնը, «եթե այդպիսին է ժողովրդի որոշումը»: Եվ միայն այս դեպքում:


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն մի քանի ամիս է, ինչ օգտագործում է նման ձևակերպում՝ բազմիցս հայտարարելով, որ «միայն բելառուսական ժողովուրդը» կարող է հեռացնել իրեն իշխանությունից:
Հիմա հարցն այն է, թե ուրբաթօրյա զիջումը Նիկոլ Փաշինյանից կբավարարի ընդդիմադիրներին, որոնք պահանջում են Փաշինյանի անհապաղ հրաժարականը՝
վարչապետի պաշտոնում առաջադրելով իրենց թեկնածուին՝ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը վստահ է՝ պատահական չէ փաստը, որ ընտրությունների անցկացման նախաձեռնությունը բխում էր հենց Փաշինյանից: «Փաշինյանը գիտի՝ Հայաստանում հաղթում է նա, ով անցկացնում է ընտրությունները», -ասել է զրուցակիցը: Հետևաբար, գործող քարոզչական մեքենայով և իր տրամադրության տակ գտնվող վարչական ռեսուրսները մոբիլիզացնելու ունակությամբ նա ակնկալում է, որ կկարողանա հաղթել ընտրություններում, կուժեղացնի իր իշխանությունը և կպահի մինչև 2026-ը:


Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը համաձայն չէ վերոհիշյալ տեսակետի հետ: «Առայժմ Փաշինյանն ունի բնակչության մանդատը, բայց իր ոչ ժողովրդականության պատճառով նա կպարտվի ցանկացած հետագա ընտրությունում: Նրա համար այժմ հիմնական խնդիրն է հնարավորինս շատ ժամանակ շահելը՝ մինչ արտահերթ ընտրությունների պաշտոնական հայտարարությունը»,-ասել է Պրիտչինը: Ըստ փորձագետի, «ամանորյա տոնրից առաջ հայտարարելով արտահերթ ընտրություններին իր հավանական համաձայնությունը՝ Նիկոլ Փաշինյանն որոշումը տեղափոխում է նոր տարի և, գուցե կկարողանա հետաձգել ընդդիմության հետ բանակցությունները այս հարցի շուրջ մինչ հունվար, կամ նույնիսկ մինչ փետրվար»,-եզրափակել է փորձագետը:

Դիտվել է՝ 3796

Մեկնաբանություններ