ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Վազգեն Մանուկյան. Փաշինյանը պատերազմը կանգնեցրեց մի ժամանակ, որ ունենանք ամենածանր կորուստը, հեռանալուց էլ է այդպես անելու, կգնա այն ժամանակ, երբ կբերի ամենամեծ վնասը

Վազգեն Մանուկյան. Փաշինյանը պատերազմը կանգնեցրեց մի ժամանակ, որ ունենանք ամենածանր կորուստը, հեռանալուց էլ է այդպես անելու, կգնա այն ժամանակ, երբ կբերի ամենամեծ վնասը
23.12.2020 | 14:25

Մեր ժողովուրդը, պարզվեց, շատ բարի ու օրինապաշտ է, որովհետև ցանկացած ուրիշ դեպքում, երբ հայրենիքն այս վիճակի մեջ ընկներ, այդ ղեկավարը 2-3 օրից ավելի չէր մնա, մենք գնում ենք օրինական, բարի ճանապարհով՝ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա իր խոսքում նշեց, որ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասցրեց այն ամենածանր վիճակին, կարող էր շուտ կանգնել, բայց ինքը կանգնացրեց այն պահին, որ մենք ունենանք ամենամեծ կորուստը: «Հրաժարական տալուց նույնն է անելու, ինքը դուրսը կգա այն պահին, երբ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը, դա բնավորություն է, և մեզնից է կախված, որ այդ պրոցեսը արագացնենք»,- հայտարարեց նա: Մանուկյանը ևս մեկ անգամ նշեց, որ իրենք գնում են հանդարտ, օրինական ճանապարհով, բայց նա չպետք է մնա, և իրենց ճանապարհը և գործողություններն օրեցօր պետք է խոստանան: «Պահ կգա, որ չենք նայի, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, կարևորն այն է, որ նա գնա: Մաղթում եմ մեզ բոլորիս հաղթանակ, առանց հաղթանակի մենք չենք ունենա հայրենիք»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 3342

Մեկնաբանություններ