ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Դեկ­տեմ­բե­րի 19-ը ոչ թե սգո, այլ բա­րո­յալք­ման ու սր­բապղ­ծու­թ­յան օր էր

Դեկ­տեմ­բե­րի 19-ը ոչ թե սգո, այլ բա­րո­յալք­ման ու սր­բապղ­ծու­թ­յան օր էր
22.12.2020 | 01:04

«Այ­սօր «Ե­ռաբ­լուր» զին­վո­րա­կան պան­թեոն կայ­ցե­լի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Ա­զա­տա­մար­տիկ­ներն ու զին­ված ու­ժե­րի պա­հես­տա­զո­րի սպա­նե­րը հա­վաք­վել են՝ թույլ չտա­լու Փա­շի­նյա­նի մուտ­քը Ե­ռաբ­լուր: Նրանք վս­տահ են, որ պա­տե­րազ­մում պարտ­ված ա­ռաջ­նոր­դը, չհար­գե­լով ան­մեղ զո­հե­րի հի­շա­տա­կը, հեր­թա­կան շոու է կազ­մա­կեր­պե­լու»,- Ե­ռաբ­լու­րի ան­դոր­րը խախ­տում էր գոր­ծըն­կեր­նե­րիս՝ ու­ղիղ ե­թե­րի մեկ­նա­բա­նու­թյու­նը: Նույն բանն ա­նել, օ­րի­նակ, ես չէի կա­րող. գե­րեզ­մա­նա­տա­նը, որ­տեղ մարդ­կանց հո­գի­նե­րը խա­ղաղ­վում են, ներ­քա­ղա­քա­կան կյան­քի մա­սին մտա­ծելն ան­գամ վկա­յում է այն մա­սին, որ վա­ղուց հե­ռա­ցել ենք բա­րո­յա­կա­նու­թյան սահ­մա­նագ­ծից:

«Բա­լա՛, բա­լա՛, մու­րազ­ներդ կի­սատ թո­ղած բա­լա՛»,- գոր­ծըն­կեր­նե­րիս մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րին ու մեր հար­ցազ­րույց­նե­րին զու­գա­հեռ, ա­ղիո­ղորմ գո­ռում էր 40 օր տղա­յից լուր չու­նե­ցած, մահ­վան բոթն ա­ռած ու որ­դուն փակ դա­գա­ղով հրա­ժեշտ տվող սևազ­գեստ կի­նը: Չէի կա­րո­ղա­նում հաս­կա­նալ՝ ա­վե­լի ստոր եմ ե՞ս, որ այդ պա­հին այդ­տեղ ինչ-որ մե­կից հար­ցազ­րույց էի վերց­նում, թե՞ ներ­քա­ղա­քա­կան թե­մա­նե­րի շուրջ հար­ցազ­րույց տվող ու Փա­շի­նյա­նի մուտքն ար­գե­լել խոս­տա­ցո­ղը: Սևազ­գեստ տիկ­նոջ կող­քին դեկ­տեմ­բե­րի 19-ին ևս 4 մայր էին ող­բում որ­դի­նե­րի ան­ժա­մա­նակ կո­րուս­տը: 5 թարմ հո­ղաթմ­բի կող­քին մենք վերջ­նա­կա­նա­պես սպա­նում էինք բա­րո­յա­կա­նու­թյան վեր­ջին նշույ­լը, պատ­ռում կեղծ բա­րե­պաշ­տի մեր դի­մակն ու բո­լո­րին, այդ թվում մեզ հաղ­թած (ա­յո, հաղ­թած) թշ­նա­մուն ցույց տա­լիս, թե ինչ­պես ենք սգում մեր եղ­բայր­նե­րի ու հայ­րե­րի մա­հը: Երկ­րում եր­կու­սու­կես տա­րի գե­նե­րաց­ված ա­տե­լու­թյան ու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տի հրա­բու­խը Ե­ռաբ­լու­րում ժայթ­քեց ու սր­բեց-տա­րավ ա­մեն ինչ՝ գի­տակ­ցու­թյուն, միտք, տրա­մա­բա­նու­թյուն, բա­րո­յա­կա­նու­թյուն ու վիշտ: 2018-ի ապ­րիլ-մա­յի­սին, երբ երկ­րում քա­ղա­քա­կան կուրս էր փոխ­վում, գի­տակ­ցում էի՝ ինչ է լի­նե­լու, ինչ ենք կորց­նե­լու՝ թե՛ հո­գե­պես, թե՛ ֆի­զի­կա­պես: Լավ գի­տեի, որ կո­րուստն ան­չա­փե­լի է լի­նե­լու, գու­ցե՝ չվե­րա­կան­գն­վող: Ա­յո, ես սպա­սում էի, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը կա­րող է քայ­լել շի­րիմ­նե­րի վրա­յով, որ «սևե­րի» ու «սպի­տակ­նե­րի» վի­հը կա­րող է էլ ա­վե­լի խո­րաց­նել՝ ոտ­նա­հա­րե­լով հե­րոս տղա­նե­րի ա­նունն ու հի­շա­տա­կը: Ա­տե­լու­թյան ու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան լար­ված մթ­նո­լոր­տը չի պարպ­վե­լու այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ Փա­շի­նյանն իշ­խա­նու­թյան է: Նա, հա­նուն պու­պու­լիզ­մի ու իշ­խա­նու­թյան, քայ­լե­լու է բո­լո­րիս վրա­յով: Կա­պի­տու­լյա­ցիա­յի մա­սին խայ­տա­ռակ հայ­տա­րա­րու­թյուն ստո­րագ­րա­ծը Ե­ռաբ­լու­րում հս­տակ սահ­ման գծեց «նի­կոլ վար­չա­պետ»-ա­կան­նե­րի ու «նի­կոլ դա­վա­ճան»-ա­կան­նե­րի միջև՝ խա­թա­րե­լով ի­րա­կան սահ­ման գծած հե­րոս­նե­րի հա­վեր­ժա­կան նին­ջը:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 10748

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ