ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ. «Արի, արի, պարոն Գլխավոր Ոզնի»

Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ. «Արի, արի, պարոն Գլխավոր Ոզնի»
02.04.2013 | 12:01

Իրոք Արամայիս Սահակյանին շատ շատերն էին ճանաչում ու սիրում: Դեպքը, որ պիտի պատմեմ, դրա հաստատումներից մեկն է:
Տարիներ առաջ գրողների, արվեստագետների մի խմբով իմ ծննդավայր՝ Քյավառ էինք մեկնում. մարզպետարանի նախաձեռնությամբ այնտեղ նշվելու էր իմ 50-ամյակը: Երևան-Սևան մայրուղու վրա ավտոտեսուչը կանգնեցրեց մեր «Գազելը» (վարորդը գերազանց ել էր արագությունը) ու համառորեն ուզում էր արձանագրություն կազմել: Հերթով փորձեցինք միջամտել, բայց անօգուտ. ոչ իմ խոսքն անցավ, ոչ արձակագիրներ Նորայր Ադալյանի ու Հրաչյա Մաթևոսյանի, բանաստեղծներ Իգնատ Մամյանի ու Հովիկ Հովեյանի, գեղանկարիչ Հենրիկ Մամյանի ու գրականագետ Դավիթ Գասպարյանի: Ելքը գտավ Հրաչյա Մաթևոսյանը.
-Ընկեր սերժանտ, ախր ի՞նչպես չեք հասկանում, Արամայիս Սահակյանին ենք տանում:
-Ոնց թե,- մեկեն մռայլվեց տեսուչը,-բա՞ն է պատահել…
-Բա չի՞ պատահել. նա պիտի վարի Լևոն Բլբուլյանի հոբելյանական երեկոն, ու հիմի ողջ Քյավառն անհամբեր սպասում է:
Ու նա մեքենայից դուրս հրավիրեց պատուհանից խորամանկ ժպիտով մեր բանակցությունների ընթացքին հետևող ու, հավանաբար, իր ժամին սպասող Արամայիսին. «Արի, արի, պարոն Գլխավոր ոզնի, թե չէ սերժանտը մեզ չի հավատում»:
Երբ Արամայիսը դուրս եկավ, խստադեմ մեր տեսուչի դեմքի արտահայտությունը փոխվեց մեկեն, ու նա հին ծանոթի պես ժպտադեմ գնաց Ոզնուն ընդառաջ: Հասկանալի է, որ քիչ անց շարունակեցինք ճանապարհը:
Իսկապես հենց Գլխավոր ոզնին էլ վարեց երեկոն՝ մի քանի ժամ արտակարգ ջերմ, անասելի ուրախ մթնոլորտ ապահովելով լեփ-լեցուն դահլիճում: Պահպանվել է այդ օրվա տեսագրությունը ու, ինչ խոսք, այն ինձ համար հիմա առանձնահատուկ մի արժեք է ձեռք բերել արդեն:

Դիտվել է՝ 5101

Մեկնաբանություններ