«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Առաջ, Իտալիա

Առաջ, Իտալիա
17.07.2012 | 13:42

Իտալիայի Հանրապետության նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին համաձայնել է գլխավորել իր «Ազատության ժողովուրդ» կուսակցության ընտրացուցակը 2013-ի խորհրդարանական ընտրություններում, բայց մինչ այդ նա որոշել է վերականգնել 1994 թ. ստեղծված կուսակցության հին անունը` «Առաջ, Իտալիա»:

Դիտվել է՝ 1998

Մեկնաբանություններ