ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 
  • Համացանցը փոխել է առօրյա կյանքի կառուցվածքը

    Համացանցը փոխել է առօրյա կյանքի կառուցվածքը

    11.02.2013| 14:04
    Այսօր տեղի է ունեցել «Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն:
  • Արամ Խաչատրյանի տարի` Լոս Անջելեսում

    Արամ Խաչատրյանի տարի` Լոս Անջելեսում

    11.02.2013| 13:27
    2013 թվականը Լոս Անջելեսում հայտարարվել է Արամ Խաչատրյանի տարի` նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակին: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության մշակույթի բաժնի պատասխանատու Եղիա Մանսուրյանը ներկայացրել է ծրագրի որոշ մանրամասներ: Հոբելյանական տարվա մեկնարկը կտրվի գալա-համերգով, որին մասնակցելու են Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ և կամերային նվագախմբերի մենակատարները, «Դիլիջան» կամերային նվագախումբը:
  • Հայ արձակն ու պոեզիան` պարսկերեն

    Հայ արձակն ու պոեզիան` պարսկերեն

    11.02.2013| 12:55
    Օրերս գրողների տանը «Ծիածան» գրքի շնորհանդեսն էր: Գրքում ներկայացված են 16 հայ գրողի պարսկերեն թարգմանված 22 նովելներ (Հրանտ Մաթևոսյան, Աղասի Այվազյան, Վահագն Գրիգորյան, Պերճ Զեյթունցյան, Սուսաննա Հարությունյան և այլք): Թարգմանիչը Էմմա Բեգիջանյանն է: Մասնագետների հավաստմամբ` արվել են բնագրին համարժեք թարգմանություններ:
  • Կարմիր տաբատով հարճը վերադառնում է Կարակաս

    Կարմիր տաբատով հարճը վերադառնում է Կարակաս

    09.02.2013| 21:42
    2002 թ. Կարակասի ժամանակակից արվեստների թանգարանից գողացված «Կարմիր տաբատով հարճը» կտավը, որ պատկանում է Անրի Մատիսի վրձնին, մաքսանենգներից առգրավվել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում:
  • Ոսկե արջը սպասում է նրանց մինչև փետրվարի 17-ը

    Ոսկե արջը սպասում է նրանց մինչև փետրվարի 17-ը

    09.02.2013| 18:26
    Բեռլինում բացվել է 63-րդ միջազգային կինոփառատոնը` 24 ֆիլմերով: Փառատոնը սկսվել է հոնգկոնգցի կինոռեժիսոր Վոնգ Կարվայի «Մեծ վարպետը» ֆիլմով` մարտարվեստների չինացի վարպետ Իպ Մանի մասին, ով Բրյուս Լիի ուսուցիչն է եղել: Բեռլինի կինոփառատոնը կփակվի փետրվարի 17-ին, լավագույն ֆիլմը, որ կորոշի միջազգային ժյուրին, կստանա «Ոսկե արջ» գլխավոր մրցանակը:
  • Ի՞նչ երգով է ներկայանալու Գոռ Սուջյանը

    Ի՞նչ երգով է ներկայանալու Գոռ Սուջյանը

    09.02.2013| 18:04
    «Եվրատեսիլ-2013»-ին Հայաստանը ներկայացնող երգիչ Գոռ Սուջյանի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ստացել է մոտ 50 երգի հայտ: Հայտերի մեծամասնությունը Հ1-ը ստացել է արտերկրից: Առաջատար երգ դեռևս չկա: Երգերի հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 20-ը: «Եվրատեսիլի» հայկական պատվիրակությունը հույսեր է կապում հայ կոմպոզիտորների հետ: Հայ կոմպոզիտորներից երգի հայտ են ներկայացնելու Գոռ Սուջյանը, Արա Մարտիրոսյանը, Լազառոն:
  • «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 ձևափոխությունները

    «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 ձևափոխությունները

    08.02.2013| 16:00
    Բեռլինաբնակ հայ նկարիչ Արչի Գալենցի InteriorDAsein ցուցասրահում բացվել է հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդի Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» նախագիծը` Յան Վերմերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 ձևափոխությունների ցուցադրությամբ: Բացման արարողությանը ներկա են եղել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ «Մշակութային երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը, հրատարակված պատկերագրքի հեղինակ, արվեստաբան Մարի Քրիստի Ռիչը և Արչի Գալենցը:
  • «Եթե քարերը լեզու ունենային, բոլորին հետ  կկանչեին» (ֆոտոշարք)

    «Եթե քարերը լեզու ունենային, բոլորին հետ կկանչեին» (ֆոտոշարք)

    08.02.2013| 13:21
    ԱՆԴՐԵԻ ու ստամբուլահայ երգչուհի ՍԻԲԻԼԻ 2,5 ժամ տևողությամբ համատեղ համերգը` Ստամբուլի «Tim Show Center» 1800-տեղանոց համերգասրահում, նվիրված էր Ֆերիգյուղի Սուրբ Վարդանանց եկեղեցու հիմնադրման 150 և Հայկական Մերամեթջյան դպրոցի 100-ամյակներին: Անդրեն ու Սիբիլը կատարել են 23 երգ, այդ թվում` 7-ական անհատական, և 9-ը զուգերգ («Մեր Էրգիր», «Հայաստանս», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին», «Ադանա», «Գետաշեն»): Համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում: Համերգից հետո Անդրեն այցելել է Արևմտյան Հայաստան: «Կարծես երգի միջոցով վերապրում եմ այն ամենը, ինչ զգում է այդ հողում ծնված հայը»,- ասել է երգիչը: Անդրեի ու Սիբիլի ստամբուլյան համերգի անցուդարձը մի քանի օր շարունակ հայկական լրատվամիջոցների ու սոցցանցերի ուշադրության կենտրոնում էր:
  • Ժամանակի մոռացության քողից անդին

    Ժամանակի մոռացության քողից անդին

    08.02.2013| 13:00
    Երանելի են այն ազգերը, որոնք իրենց մեծերին գնահատում են նրանց կենդանության օրոք և նրանց կյանքն ու գործը հետագա սերունդների համար դարձնում են ուսանելի և հարգանքի ու ակնածանքի առարկա։
  • «Բանաստեղծություն գրելը նման է ոտքերդ  կապած վազելուն. երկար չես վազի»

    «Բանաստեղծություն գրելը նման է ոտքերդ կապած վազելուն. երկար չես վազի»

    08.02.2013| 12:48
    «Իրատես de facto»-ի հյուրն է արձակագիր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության ուսումնասիրման բաժնի վարիչ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ: Մեր զրույցը հիմնականում անդրադարձ է նրա` վերջերս լույս տեսած «Երկվորյակների արևը» վեպին: Նշենք, որ ինտերնետային http://100lichnost.ru/rubrica/35/17422 կայքում փորձագետ Արմեն Մարտիրոսյանը հրապարակել է հայ դասականների տասը լավագույն գրքերի ցանկը, որում տեղ է գտել նաև Հ. Սարիբեկյանի «Երկվորյակների արևը»: