Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սկսել են իրարից զզվել

Սկսել են իրարից զզվել
13.03.2024 | 06:54

Իրիկունը դուռս մի տեսակ ռիթմով ծեծեցին: Տկտկոցը ոնց որ Կոմիտասի «Լորիկը» լիներ, բայց ոչ թե վիրավոր, այլ՝ հանդիսավոր: Բացեցի՝ Վաղոն էր.

- Հարևան, հո դու էլ դարդ չե՞ս անում ինստիտուտները իրար լղոզելու-փակելու-ծախելու համար:

- Բա ի՞նչ անեմ, ուրախանա՞մ: Համ էլ՝ ինչի՞ վրա ես էդքան ուրախացել:

- Հենց էդ լուրի: էդ ինստիտուտները նիկոլականներ արտադրող արտադրամասեր են, ինչքան շուտ փակեն՝ էնքան լավ:

- Հո չասիր, Վաղո, ո՞նց կարող ա մենակ նիկոլականներ արտադրեն:

- Հլը քո ավարտած քամբախը հիշի, էդտեղից ուրիշ բան դուրս էկել ա՞, բացի նիկոլոիդներից:

- Դե... մերը մի քիչ ուրիշ էր:

- Ի՞նչն էր ուրիշ:

- Ոնց ասեմ... լեզուս էլ չի պտտվում: Մեր քամբախից հենց ինքը՝ նիկոլն ա դուրս էկել:

- Յախք, արա, ուրեմն մյուսները պիտի փակեն, իսկ ձերը՝ վառեն:

- Բայց ասածիդ մեջ տրամաբանություն չկա, Վաղո: Եթե բոլորը նիկոլականներ են արտադրում՝ ուրեմն պիտի ձեռք տան չէ՞ սրանց, բա էլ խի՞ են փակում:

- Որովհետև արդեն իրանք էլ են իրանցից զզվում:

- Ո՞նց են զզվում:

- Շատ պարզ: Որ հավաքվում են ժողովների՝ նայում են իրար ու սկսում են զզվել: Հետո որ սկսում են խոսալ՝ ավելի շատ են զզվում իրարից:

- Ուրեմն դրա համա՞ր են փակում բուհերը:

- Հենց դրա համար:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 3597

Մեկնաբանություններ